Հայաստանի այսօրվա քաղաքականությունը վտանգում է տնտեսական շահերը․ Ռոբերտ Քոչարյան

14 Մարտի, 2026

«Ես, օրինակ, կողմ եմ, իհարկե, որ Եվրոպական Միության հետ, այդ թվում նաև տնտեսական համագործակցությունը էականորեն ավելանա, բայց հենց այս իշխանության օրոք է, որ այդ համամասնությունը՝ ԵԱՏՄ և Եվրամիություն, էականորեն սրվել է։ Չնայած հաճախ ասում են՝ այ նախկին իշխանությունները կախվածության մեջ են դրել երկիրը Ռուսաստանից, բայց հենց էս իշխանության օրոք տնտեսական առումով Հայաստանը էականորեն ավելի կախված է Ռուսաստանից և ԵԱՏՄ շուկայից։ Էս պարզ հարցն է առաջանում՝ եթե դու քաղաքական առումով տրամադրված ես դեպի Եվրոպական Միություն, Թող մի հատ խոշոր կազմակերպություն ասեն Եվրոպական Միության անդամ երկրների, որոնք Հայաստանում պատրաստ են ներդրում իրականացնել․ կամ քա՞նիսն են եկել այստեղ ներդրում իրականացնելու: Վերջինը, որ հիշում եմ, HSBC-ն ուղղակի երկրից դուրս եկավ: Այսինքն, եթե դու քաղաքականապես քեզ տեսնում ես այդ կառույցում, առնվազն տնտեսական լուրջ համագործակցությամբ պետք է լինի, որն իսկապես չկա։ Կրկնում եմ, ներդրումներ չեն գալիս»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երկրորդ թողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հաւյաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Այնուհետև հավելեց․ «Ուկրաինական պատերազմի բերումով, կարծում եմ լավ էր, որ մեր տնտեսությունը հնարավորություն ունեցավ որոշակի դիվիդենտներ վերցնել, տնտեսվարողները փող են աշխատել, ինչը լավ է, այլ հարց է, թե դա ոնց է կապիտալիզացվել․ իրականում չի կապիտալիզացվել, էդ գումարները ոչ մի բան չեն դարձել Հայաստանի Հանրապետության համար։ Էդքան պարտքը ավելացրել են։ Ուկրաինական պատերազմը հնարավորություն ա ստեղծել էդքան գումար գեներացնելու, բայց ի՞նչ է դարձել դա մեր տնտեսության համար։ Լուրջ արտադրություն չկա, լուրջ ինֆրաստրուկտուրա չկա։ Ամբողջ հարցը սա է, որ ոչ մի ձև չի կենտրոնանում գումարը»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց․ «Չէր կարող լինել, որովհետև տվյալ դեպքում բիզնեսը կենտրոնացել է ապրանք վերավաճառելու վրա։ Որովհետև դրա վրա դու կարող ես նորմալ փող աշխատել, էլ ինչի՞ համար ես ներդրում անում, գործարան կառուցում և այլն, և այլն: Ինքը՝ այս մեխանիզմը, արդեն ենթադրում էր, որ բիզնեսը սկսել է կենտրոնանալ այլ կարգի տնտեսական գործարքների վրա: 

Համամիտ եմ՝ որ լավ է, որ մարդիկ կարողացել են արագ կողմնորոշվել և դրա վրա փող աշխատել, բայց այդ աշխատած փողը չի կարող հավասարաչափ, այսպես ասենք, բախշվել: Մյուս կողմից տուրիստական հոսքն է մեծացել այդ տուրիստական հոսքը հենց ավելի հավասարաչափ բախշվելու մասին է: Լավ կարևոր է, բայց ևս կախված չի մեզանից։ 

Կրկնեմ այդ միտքը, ես ուզում եմ այդ միտքը հստակ լինի, մեր տնտեսական հաջողությունները մեծապես կախված են հսկայական, մեծ շուկայից, ԵԱՏՄ-ի շուկայից, որի 90% Հայաստանի համար դա Ռուսաստանի շուկան է: Եվ կրկնեմ, դու չես կարող քո արտաքին քաղաքականությունը չկապել այս հանգամանքի հետ: Եթե չես կապում, ուրեմն դու ընդհանրապես չես հասկանում, դու տնտեսական առումով տգետ ես։ Եթե չես հասկանում՝ ինչ կարգի հետևանքների սա կարող է բերել։

Շատ հստակ հայտարարում է, որ համատեղելի չէ այս ինտեգրացիոն միավորումը Եվրոմիության հետ։ Համատեղելի չէ։ Հիմա դու մտածում ես գնալ դեպի մի միավոր, որը քեզ տնտեսական ոչինչ չի տալիս բայց քաղաքական քո հայտարարությունները ողջունում է և պատրաստ է, քեզ դրդում է հակառուսական քայլերի, քո քաղաքականությունը այսօր վտանգում է քո տնտեսական շահերը: Այ սա է, և լրջագույն պրոբլեմ է այսօր։

Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներդրումը իսկապես թերագնահատված է»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ում ունեցած զգալի ելույթի մասը նվիրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվող «խաղաղությանը»։ Նա հայտարարել է, որ հակամարտությունից հետո տարածաշրջանային կարգավորման գործընթացին զուգահեռ երկրի օրակարգը, ​​ վերջին հաշվով,...

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է յոթ օրով հրադադար հաստատելու Իրանի առաջարկից և մերձավորներին հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո Իրանին հարվածները վերսկսելու հնարավորության մասին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը,...