Վաշինգտոնի գագաթաժողովի ամենակարեւոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքերը դնելն էր. Ադրբեջանի վարչապետ

13 Մարտի, 2026

Վաշինգտոնի գագաթաժողովի ամենակարեւոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքերը դնելն էր,- հայտնել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ներկայացնելով «Ադրբեջանի Հանրապետության կառավարության 2025թ․ գործունեության մասին հաշվետվությունը»։

Նշվել է, որ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթաժողովը նպաստել է Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրականության ձեւավորմանը եւ ստեղծել է կայուն խաղաղության եւ զարգացման բարենպաստ պայմաններ։

«Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ամենակարեւոր արդյունքներից մեկը նաեւ «TRIPP — Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» կամ «Զանգեզուրի միջանցքի» հիմքերը դնելն էր։ Այս բազմամոդալ երթուղին կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը»,- նշել է Ասադովը։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...