«Երբ երկրի վարչապետը ասում է, որ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրելը ի՞նչ ա նշանակում։ էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի:
Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և այն պետական պաշտոնյան, ով կառավարությամբ վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, կազատվի աշխատանքից։ Այդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետություն ենք, թե ինքնագործ խմբակ, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս, սա պետություն է հստակ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և այդտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա, կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը»,- այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը իր ցուցումով է հրաժարական գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել։
Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...
Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...
Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը շեշտում է՝ աշխարհիկ իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Հայ Աառաքելական Եկեղեցու հոգևոր ընթացքը․ «Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ...
Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի անշրջելիությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա՝ Բաքվի գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում...
Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...