Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել

11 Մարտի, 2026

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Արցախում ադրբեջանցիների բնակեցման քաղաքականությանը.

«Սկսած 2022 թվականից Ադրբեջանի կառավարությունը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի» քաղաքականությունը, որը ենթադրում է ադրբեջանական բնակչության «վերաբնակեցում» «ազատագրված պատմական» տարածքներում: Փաստացի սա նշանակում է Արցախի բնակեցում ադրբեջանցիներով: Բնակեցման տարվող քաղաքականությունը ակտիվացավ հատկապես 2023 թվականից հետո, երբ ամբողջ Արցախը օկուպացվեց, իսկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության:

Նկատելի է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն ադրբեջանցիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի բնակչություն չի եղել, խոսքն առաջին հերթին նախկին ԼՂԻՄ տարածքների մասին է: 2024-2025 թվականների ընթացքում ադրբեջանցիներով են բնակեցվել Մարտակերտի շրջանի Վանք, Հոռաթաղ, Ներքին Հոռաթաղ, Քոլատակ, Հաթերք, Չափար, Դրմբոն գյուղերը, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքը, Կարմիր Շուկա, Սոս գյուղերը, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքը, Ասկերանի շրջանի Այգեստան, Պատարա, Աստղաշեն, Խաչեն, Նորագյուղ, Խնապատ, Խնածախ, Շոշ գյուղերը: Ադրբեջանցիների բնակեցման քաղաքականություն է սկսվել նաև Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտի արվարձան Կրկժանում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը առաջին հերթին վարում է զուտ հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերի և շրջանների «ադրբեջանականացման» քաղաքականություն՝ այդ բնակավայրերին և տեղանքին տալով նոր տեղանուններ, նոր պատմություն, որտեղ հայկական պատմական, մշակութային ներկայությունը բացառվում է: Պատահական չէ, որ 2024 թվականից սկսվեց «ադրբեջանակացվել» Արցախի պատմամշակութային, հոգևոր սիրտը՝ պատմական Խաչենն իր Վանք գյուղով: Դատելով լուսանկարներից՝ ադրբեջանցիներին ուղղակի բնակեցնում են հայկական տներում, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից վերանորոգվել են, թարմացվել և ադրբեջանական լրատվականների կողմից ներկայացվում են որպես «նորակառույց»: Նույն կերպ ադրբեջանական կողմը ներկայացնում է խորհրդային և Արցախի Հանրապետության տարիներին կառուցված դպրոցները, մանկապարտեզները, իսկ քաղաքներում՝ բնակելի շենքերը, որոնցից շատերը կառուցվել էին Արցախի կառավարության կողմից:

«Վերաբնակեցված» ադրբեջանցիները Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացվում են որպես «վտարված տեղաբնիկներ»: Այստեղ, իհարկե, կա մեծ հակասություն և ակնհայտ սուտ, քանի որ առկա են ադրբեջանցիներով վերաբնակեցված գյուղերի բնակչության էթնիկ կազմի, թվաքանակի մասին խորհրդային տարիներին կազմված փաստաթղթերը, որոնք ակնհայտ փաստում են վերաբնակեցված գյուղերում ադրբեջանական բնակչության իսպառ բացակայությունը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը այդ չակերտավոր վերաբնակիչների բանավոր պատմությունները տեսանկարելիս, ուղղակի ստեղծում է այդ գյուղերի համար նոր և ադրբեջանական կողմի համար ընունելի անցյալ:

Ադրբեջանցիներով բնակեցված նախկինում հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերում ոչնչացման ուղղակի վտանգի տակ են հայտնվում բնակավայրերում և նրանց վարչական սահմաններում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային կոթողները, բնակավայրերում տեղադրված և կառուցված հուշարձաններն, այդ բնակավայրերի գերեզմանատները և այլն: Ադրբեջանական «վերադարձի» հետևանքով քանդվել է Վանք գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը:

Կից նկարները ներկայացնում են Խնածախ գյուղի բնակեցման ընթացքը: Գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի հուշարձանները վերացվել են և տեղը կանգնեցվել է գյուղի հնարած՝ ադրբեջաներեն անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը»։

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...