Հույս ունենալ, որ զուտ տնտեսական կապերով կլինի խաղաղություն՝ միամտություն է․ Լևոն Քոչարյան

7 Մարտի, 2026

 

«Գիտեք, ես չեմ կարծում, որ խաղաղությունը մի բան է, որին դու հասնում ես ու վերջ, դա մշտական պրոցես է։ Մեզ ի՞նչ են ասում, ասում են՝ այ, որ տնտեսական կապեր հաստատենք թշնամի ընկալում ունեցող երկրների հետ, կլինի խաղաղություն: Սա միգուցե ինչ-որ գործոն է, բայց հույս ունենալ, որ զուտ սրանով կլինի խաղաղություն, կարծում եմ միամտություն է: Կան բազմաթիվ օրինակներ, ամենավառը, երևի թե, Ռուսաստան-Ուկրաինան է, որ ավելի շատ տնտեսապես, ժողովուրդներով կապված երկրներ չգիտեմ կան, թե՝ չէ, բայց երբ հարցը հասել է աշխարհաքաղաքական տարբեր խնդիրների, պատերազմ է եղել։ Խաղաղությունը մի պրոցես է, որը շարունակական պետք է լինի, ես չունեմ այն հույսը, որ Թուրքիան կամ Ադրբեջանը հետ են կանգնելու իրենց վաղ նպատակներից»,- այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ. Մեդվեդև

Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է Հայաստանում քաղաքական դաշտի «մաքրումով»։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը...

Ես երբեք չեմ խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահու

Ես երբեք չեմ խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին, գրում է Ynet Global-ը: «Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին»,-ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն՝...

Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան

Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ․․․ Այս օրը երբեք չեմ մոռանա։ 2025-ի հունիսի 27-ը հնարավոր չէ մոռանալ։ Այս օրը ճամփաբաժան էր՝ բախվում էին անհարինն ու իրականությունը, բարոյականությունն ու անբարոյականությունը։ Միմյանց...

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից այսօր առավոտյան երկրի հարավային ափամերձ հատվածում տեղակայված մի շարք դիտարկման...

ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին. Թրամփ

ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին. Թրամփ

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով, գրել է Թրամփը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ ԱՄՆ կործանիչները հարվածել...