«Ի դեպ»․ ՔՊ-ականների՝ աշխարհից կտրված կանխատեսումները․ սպասենք վատագույնին

2 Մարտի, 2026

Ի դեպ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, արձագանքելով Հայաստանի հարևանությամբ պատերազմի պայմաններում ՔՊ-ի քարոզարշավին, կարկանդակ-շոուին, ասում է․

«Եթե այս պահին անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ինչո՞ւ շեղվել ներքին օրակարգից»:

Ստացվում է, որ այս պահին, երբ պատերազմը տարածվում է և ոչ ոք չգիտի, թե ինչ շարունակություն կունենա, որքան կտարածվի, Հայաստանի անվտանգության խորհուրդն արդեն գնահատել է, որ մենք անհանգստանալու բան չունենք։

Սրբուհի Գալյանի թիմակից Լիլիթ Մակունցն էլ 44-օրյա պատերազմից մի քանի օր առաջ էր կանխատեսումներ արել․

«Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում»։

Այնինչ Թուրքիան Ադրբեջանին հավասար պատերազմ մղեց Հայաստանի ու Արցախի դեմ։

Մեկ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն էլ, որy կորոնավիրուսի օրերին առողջապահության նախարար էր, ասում էր․

«Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»։

Այնինչ Հայաստանը կորոնավիրուսից զոհերի թվով դարձավ աշխարհում առաջատարներից մեկը։

Փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ այս իշխանության ներկայացուցիչները փորձում են հանգստացնել հասարակությանը, իրականությունը շուտով բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս։ Եվ ուրեմն հարց է առաջանում․ եթե ասում են՝ վտանգ չկա, արդյո՞ք պետք չէ սպասել ամենավատ սցենարին։

 

 

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...