«Հանցագործների ոսկեդարը»․ Ինչու է Փաշինյանին ձեռնտու կրիմինալի աճը․ «Կարճ ասած»

19 Փետրվարի, 2026

 

Մարտաֆիլմերի սիրահարներին առաջարկում եմ հետևյալ փորձն անել․ հաշվեք ձեր՝ թեկուզ հենց այսօր տեսած ֆիլմում բռնությունների, ռազբորկաների, սպանությունների տեսարանները, հետո մտեք մեր վերափոխված ոստիկանության կայքը․ չէ, լավ, ոստիկանության կայքում բոլորը չկան, մտեք լրատվամիջոցների կայքեր, նայեք Հայաստանում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած ռազբորկաների, բռնությունների, սպանությունների քանակը ու համեմատեք։ Վստահեցնում եմ, որ մեր երկրում կատարվողը իր մասշտաբներով կգերազանցի ձեր տեսած ցանկացած մարտաֆիլմի։ Էլի հիշեցի մարդամեկին․ դարձավ վարչապետ ու հայտարարեց՝ Հայաստանում բռնությամբ, զենքով հարց լուծելու պրակտիկային վերջ եմ տվել։ Այդ մարդը, իհարկե, ոչ մի բանին վերջ չի տվել՝ սուտ խոսելուց սկսած։

Երեկվա դեպքից տեղյակ եք, չմանրամասնեմ․ Երևանի Աջափնյակ թաղամասի շենքերից մեկի բակում փոխհրաձգություն է եղել, 7 անձ հրազենային վնանսվածքով տարվել է հիվանդանոց, 1-ը մահացել է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Պատճառը կարևոր չէ, հաստատ՝ հանուն հայրենիքի չէ։ Կարևորն այն է, ժողովուրդ ջան, ու վտանգավորը, որ մեր երկրում կա լիքը զենք, ու դրանք կրակում են ամեն օր։ Սովորական բան է դարձել փողոցի մեջտեղը սպանությունները, կրակոցները։ Ինչ-որ ոստիկանապետն է գնացել դեպքի վայր, փոխոստիկանապետը, ՆԳ նախարարի տեղակալը, Երևանի ոստիկանապետ և այլն, անիմաս դեկորներ, մի խանգարեք՝ գործ ենք անում․ էդ գործը պետք է անեիք, որ չլինեին էդ դեպքերը։

Երեկ մեկ այլ լուր տարածվեց, որ Արարատի մարզում 5 հոգով ծեծել են երկու հոգու։ Այսօր էլ իմացանք, որ էլի ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում ռեստորանի դիմաց, էլի մի 7 հոգու տարել են ոստիկանություն։ Հա, էդ երեկվա դեպքը որ ասացի, 5-ից երկուսն էլ անչափահաս են․ անչափահասների մասնակցությամբ դեպքերն են կտրուկ շատացել։

Ժողովուրդ ջան, ամենօրյա լրահոսի վերնագրերն են՝ 24-ամյա պայմանագրային զինծառայողին ծեծել են, տարել-գցել զորամասի մոտ, մի աչքը հեռացրել են։ Զովունից հրազենային վնասվածքով քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց, վարորդը բախվել է մեկ այլ մեքենայի, հետո դուրս եկել կրակոցներ արձակել վիրավորի ուղղությամբ։ Լոռու Ջրաշեն գյուղում աշակերտները խմբով ծեծել են համադասարանցուն, հիվանդանոցի աստիճանի, ուսուցիչները թաքցրել են դեպքը։ Գեղարքունիքում 3 քաղաքացիներ դանակահարված տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, վեճի մասնակիցներից է դարձյալ անչափահաս։ Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա քաղաքացի։

Արդարադատության նախարարն ասում է՝ Աջափնյակի կրակոցները՝ փողոցի մեջտեղը, անձնական հարաբերություն է, պետությունն ինչ անի։ Չէ լուրջ եք ասո՞ւմ։ Թաղի բնակչուհին պատմում է, որ կրակոցները տեղի են ունեցել փողոցի մեջտեղը, կողքին խաղացող երեխաները փախել են, երեխաներից մեկն էլ վախից ընկել է։ Հասարակական կարգը պահպանելու իրավունք էլ պետությունը չունի՞։ Դե որ չգիտեք ինչ անեք, առաջարկում եմ կառավարության հենց հաջորդ նիստում Երևանի կենտրոնում մի տեղ առանձնացրեք, անունը դրեք անձնական հարաբերությունների պարզման պետական կենտրոն, եկեք լուծեք իրար հարցերը ինչճ զենքով ուզում եք, Արփինե Սարգսյանը կլինի կոորդինատորը, կզանգեն մոտը կհերթագրվեն, մուտքավճարը կտան, զենք չունեցան՝ ոստիկանությունից կվերցնեն, գնան իրար ուտեն։ Մարդիկ երկու բառ հեռախոսով իրար հետ խոսում են, անձնական խոսակցություն է, իշխանությունը ձայնագրում է ու գնում հետևներից․ բայց որ իրար տալիս-սպանում են, ասում են՝ ինչ անենք, միջանձնային հարաբերություն է, ո՞նց մտնենք դրա մեջ։ Դուք ոչ միայն մարդկանց անձնական, այլև սեռական հարաբերությունների մեջ եք արդեն ձեր քիթը խոթում։ Երեխաների խաղահրապարակի մոտ իրար սպանում են, նախարարն ասում է՝ միջանձնային հարաբերություն է, ի՞նչ անենք։ Բա էդ սահմանադրությունը, որի փոփոխությամբ զբաղվումէ  նույն արդարադատության նախարարը, մի հոդված կա, որ յուրաքանչյուր ոք կյանքի, առողջության պաշտպանության իրավունք ունի։ Գոնե դա պաշտպանեք․ թե՞ հանելու եք նոր սահմանադրությունից։ Ընդամենը վերջերս ուրիշների վիճաբանության պատճառով տուժեցին փողոցն անցնող հղի կինը և նրա ձեռքից բռնած քայլող 12-ամյա երեխան։

Մոտ երկու տարի առաջ մի քաղաքացի բաց կապով զանգեց ու ասաց, որ բողոքի ցույց են մտադիր անել մի քանի հոգով՝ կառավարչական մի օղակի դիմաց, խնդրում էր լուսաբանենք։ Գնացինք նկարելու, տեսա այդ շենքի մոտ, որ երբեք ոստիկան չի հերթապահում, կասկաներով, վահաններով 10-ից ավելի ոստիկան է շարված, հարցնում են մարդիկ էս ո՞նց են իմացել․ ոնց թե ոնց են իմացել, բաց կապով էիք զանգել՝ լսել են։ Էդ ա դրանց գործը։ Այսօր դատական նիստ էր Բագրատ սրբազանի վերաբերյալ շատ անհաջող մոնտաժված քրեական գործով․ զինվորի աչքը տվել-հանել են, մեղադրյալ չկա, այստեղ ոչ մի տեղից տեռորի մեղադրանք են հորինել։

Այս պահին քա՞նի ոստիկան է հսկում կարգալույծ տերտերների տները, կեղծ սրբազան Գևորգ Սարոյանի տունը, քա՞նի ոստիկան է հսկում, որ հոգևորականները չկարողանան մտնել եկեղեցի ու քանի ոստիկան է այսօրվանից հսկում կիրակի օրը Նիկոլի գնալիք եկեղեցու տարածքը։ Հենց որոշում է քանդել եկեղեցին, սաղ ռայոնի ոստիկաններին ուղարկում են, որ պատարագ գնա անի։ Քա՞նի ԱԱԾ-ական է այցելում հոգևորականի տուն ու պահանջում, որ պատարագի օրը կաթողիկոսի անունը չտա։ Մեր ոստիկանները ոնցոր ՔՊ խմբակցության պագոնավոր տարբերակը լինեն։

Մի քանի օր առաջ հիրվանդանոցից դուրս գրվեց Միքայել սրբազանը․ 10 ոստկան էր գնացել, որ նրան տանի տնային կալանքի։ Պրոֆեսոր Չարչյանը մոտեցավ հրաժեշտ տալու, հրեցին մի կողմ։ Չարչյանը պարզապես շնորհավորել էր Գարեգին Երկրորդին՝ անվանակոչության առթիվ, գնացել-խուզարկում էին․ բա ո՞ւր եք, իրար սպանում են փողոցներում։ Էկրանի պատկերներում նաև ոստիկանապետն ու իր տեղակալն են, գնում են կանգնում հասարակական-քաղաքական ակցիաների տեղը, հրում-բրդում մարդկանց․ հիմա էլ գնացել են իրենց անգործության արդյունքում սարքված իրավիճակի գլխին կանգնել։

Դարձյալ արդարադատության նախարարն ասում է՝ հանցավորությունը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին և բոլոր մարդկանց։ Այո, բայց ինչի՞ է ձեր օրոք հանցավորությունը կլանում այդքան շատ թվով մարդկանց։ Պատահակա՞ն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, օրինակ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ, մեր երկրում հանցագործությունների թիվը 12 հազարի մոտ էր տարեկան։ 2008 թվականին, երբ թողեց նախագահի պաշտոնը, հանցագործությունների թիվը նվազել էր և հասել 8 հազարից մի քիչ ավելիի։ Շեշտեմ՝ առավել քիչ թիվ էր, քան անգամ Սովետական Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը երբ իշխանության եկավ, հանցագործություների թիվը 24 հազարի կարգի էր։ Եկավ, հայտարարեց սեր, հանդուրժողականություն, ոչ մի կրակոց, ոչ մի սպանություն, բայց հանցագործությունները հասցրեց տարեկան 40 հազարի։ Հիմա արդարադատության նախարարն ասում է՝ բոլոր երկրներում էլ լինում են։ Այո, բայց ինչո՞ւ էր նախագահ Քոչարյանի օրոք 8 հազար, Փաշինյանի օրոք՝ 40 հազար, պարգևավճարը դրա համա՞ր եք ստանում, ձեռնտո՞ւ է ամենուր քաոսը։

Կարճ ասած՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ, խաղաղության խորհրդի նիստի։ Դա ամեն օր է խոսում ինչ-որ խաղաղությունից։ Երբ նույն մարդը մեր երկրի ներսում խաղաղություն չի կարողանում ապահովել, ամենուր քաոս է, երկրի սահմաններին ի՞նչ խաղաղություն։ Նա չի կարողացել էնպես անել, որ երկրի ներսում ամեն երկրորդ բառից հետո իրար վրա չկրակեն, ի՞նչ խաղաղության դարաշրջան։

Նախընտրական շրջան է, այսինքն՝ հիմա առավել ևս ոստիկանները զգոնությունը կենտրոնացնելու են ընդդիմադիրների տների, ֆեյսբուքյան էջերի, հեռախոսազանգերի, հավաքների վրա։ Սա նշանակում է՝ հանցագործությունների ոսկե ժամանակները շարունակվելու են։ Ոստիկանությունը սա օգտագործումէ  միայն իր առաջնահերթությունների, քաղաքական հաշվարկների համար։

Մեր երկրին, ժողովուրդ ջան, տեր է պետք, անտեր վիճակ է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու...

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից հետո իշխանական խմբակցությունում քննարկումների նոր փուլ է սկսվել, որի թիրախում հայտնվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության...

Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել. «Հրապարակ»

Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել․ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։ Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց,...

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Սա մեզ համար մեծ ճանապարհային քարտեզ է Եվրամիության ներսում՝ նախապատրաստվելու և...