Այդ մոլորությունը շատ թանկ արժեցավ մեզ համար. Վարուժան Գեղամյան

15 Փետրվարի, 2026

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Հատված ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոյի ելույթից, որով նա հանդես է եկել Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 14-ին։
Կարծում եմ՝ արժե հիշել այն նաև մեզ՝ հատկապես «թուրքերի առևտուր կանենք, էլ կռիվ չի լինի, խաղաղ կապրենք» աղետալի քարոզի համատեքստում, որը հիմնված է ժամանակավրեպ ու անիրատեսական լիբերալ քարոզի վրա։
Ահա այդ հատվածը իմ թարգմանությամբ.

«…Այդ տխրահռչակ պատը (Բեռլինի պատը — Վ.Գ.), որը բաժանել էր այս ազգը երկու մասի, փլուզվեց ու դրա հետ միասին չարիքի կայսրությունը, և Արևելքն ու Արևմուտքը նորից դարձան մեկ։
Սակայն այս նվաճման ոգևորությունը տարավ մեզ դեպի վտանգավոր մոլորություն. մոլորություն, թե մենք հասել ենք «պատմության վերջին», որ ամեն ազգ հիմա կդառնա լիբերալ ժողովրդավարություն, որ միայն առևտրի շնորհիվ ձևավորված կապերը կփոխարինեն պետականությունները, որ կանոնների վրա հիմնված աշխարհակարգը (չարչկրկված տերմին) այժմ կփոխարինի ազգային շահը, և որ մենք արդեն կապրենք առանց սահմանների աշխարհում, որտեղ ամեն մարդ աշխարհի քաղաքացի է։
Սա հիմար գաղափար էր, որը անտեսում էր թե՛ մարդկային բնույթը, թե՛ մարդկային պատմության 5000 և ավելի արձանագրված տարիների դասերը։
Եվ այդ մոլորությունը շատ թանկ արժեցավ մեզ համար»։

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բացառապես առևտրի ու ինչ-որ ֆիկտիվ փաստաթղթերի վրա հիմնված անվտանգության համակարգը շատ թանկ է նստելու նաև մեզ վրա»։

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն ինչո՞ւ չի զգուշացրել, որ մարդիկ կարողանային պաշտպանվել․ Գառնիկ Դանիելյան

  «Ես ուզում հիշեցնեմ ձեզ Սյունիքում պահնորդական ծառայություն իրականացնող անձի սպանության գործը, երբ փառք ու պատվով, դափնիներով հանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, և այնտեղ գրեթե հերոսացրեցին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ...

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

Հայ կնոջ վրա կրшկած ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվեց

ՀՀ ապօրինի ներթափանցած և հայ կնոջ վրա կրակած, երեք երեխայի պատանդառած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ...

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

«Գնդակը նրանց դաշտում է». Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին. Օվերչուկ

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Այսօր մենք, ի...

Մեծ ամոթով ենք այստեղ․ ադրբեջանցուն հնարավոր է՝ հանձնեն « որպես բարի կամք»․ Տարոն Մանուկյան

  «Մենք՝ որպես երիտասարդներ, մեծ ամոթով ենք այսօր այստեղ կանգնած, որովհետև եկել ենք ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելու, որ հայոց երկրի՝ Սյունիքի սահմանը խախտած ադրբեջանցուն, ով իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չհանձնեն...

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հորդառատ տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին...