Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

11 Փետրվարի, 2026

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել՝ գրելով.

«Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է, այն բանի, որ Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից։

Իրանական կողմը սահմանափակել է այդ օրակարգը բացառապես միջուկային խնդրով, մինչդեռ Իսրայելն անհանգստացած է նաև Իրանի հրթիռային ծրագրով և այս երկրի տարածաշրջանային արբանյակների հարցով, որոնք Թեհրանը չի պատրաստվում դարձնել բանակցության առարկա։

Մյուս կողմից, իրանական դիվանագիտական արդյունավետ ջանքերով և նաև տարածաշրջանային օբյեկտիվ իրողություններով պայմանավորված, Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր», որը ներառում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Կատարը, Օմանը, Եգիպտոսը և Պակիստանը, որոնք նկատելի ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա՝ բացառելու ԱՄՆ-Իրան ռազմական բախումը։

Այս առումով ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի դիվանագիտական հատվածը հայտնվել է դժվարին իրավիճակում, երբ անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելու մի կողմից՝ իսրայելական, իսկ մյուսից՝ տարածաշրջանի իր այլ դաշնակիցների՝ իսրայելականին արմատապես հակադիր շահերը։

Հաջողության դեպքում ավելի հեռագնա տեսլականում նշված տարածաշրջանային «դիվանագիտական բուֆերը», նաև Իրանի  ներգրավվածությամբ, որոշակի ներուժ ունի վերածվելու աշխարհաքաղաքական շոշափելի ինքնուրույնությամբ առանձին բևեռի, բայց առայժմ առկա են դրա միայն թույլ նախանշանները, որոնք կամ կզարգանան, կամ կմարեն»։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...