Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet

3 Փետրվարի, 2026

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կապսի ջրամբարի կասեցված ծրագրին։ Հարցին՝ արդյոք այդ ծրագրով առկա են վարկեր, որոնք մարվում են, նախարարը պատասխանել է, թե ջրամբարի կառուցման աշխատանքների համար կառավարությունը պարտք չի վերցրել։ Այս մասին գրում է Civilnet-ը:

«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել։ Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն անմիջականորեն իրենց գործառառույթին չի վերաբերվում։

Կասեցված շինարարություն և ծախսված գումարներ

2025-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվել են։ Պատճառաբանվեց, որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և ընկերության հետ պայմանագիրը խզվել է։ Կապսի ջրամբարի կառուցումը գործող կառավարության խոստումներից էր։ Դրա կառուցումը նախատեսվում էր ավարտին հասցնել 2026 թվականին։ Շինարարությունն իրականացնող չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ի աշխատակիցները հեռացել են Հայաստանից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում (շինարարություն, նախագծում, տեխհսկողություն և խորհրդատվական ծառայություններ) մինչ օրս ծախսվել է շուրջ 26,8 մլն եվրո, որից 23,6 մլն եվրոն՝ վարկային միջոցներից, իսկ 3,2 մլն եվրոն՝ կառավարության համաֆինանսավորումից։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ կապալառուի հետ պայմանագրով նախատեսված շինաշխատանքների շուրջ 14,5%-ն է իրականացվել։

Կատարված աշխատանքների մանրամասները պարզելու համար #CivilNetCheck-ը հարցմամբ դիմել է ՏԿԵ նախարարությանը։ Նախարարության փոխանցմամբ՝ չինական «Shanxi Construction Investment Group» (SCIG) ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում շինարարության համար ընդհանուր ծախսվել է 17,1 մլն եվրո, որից 16,2 մլն եվրոն՝ վարկային միջոցներից։ Այդ գումարից ավելի քան 12,4 մլն եվրոն կապալառուին վճարվել է որպես կանխավճար։

Մնացած 3,8 մլն եվրոյի շրջանակում իրականացվել են Ախուրյան գետի հունի տեղափոխման հիմնական շինարարական և ինժեներական աշխատանքները, տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, հիդրոմեխանիկական սարքավորումներ, իրականացվել ամրակայման աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվել են վաղ ազդարարման համակարգի 28 շչակներ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...

Արցախահայերի վերադարձի իրավունքը չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ․ Արթուր Խաչատրյան 

  «Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր...

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...