Ամոթս էլ չի ամաչում, քանի որ դադարել եմ սրանց հայ համարել. Նարեկ Մանթաշյան

25 Հունվարի, 2026

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամոթս էլ չի ամաչում…

2018-ից սկսած այս իշխանության ամեն անտրամաբանական, մոլորեցնող, դավաճանական, հակահայկական գործողությունից հետո ամոթի զգացողություն կար:
Այդ ամոթը նրա մասին չէր, որ այս իշխանությունը ներկայացնում է մեզ ու մեր երկիրը, այդ ամոթը ես հաղթահարել եմ իմ պայքարով, նրանց նկատմամբ անհանդուրժող կեցվածքով, անձնականի զոհողություններով և բնականաբար անձնական ամոթի որևէ զգացողություն չկար, բայց ամեն անգամ ամաչում էի, երբ տեսնում էի, որ հասարակության ինչ որ մի շերտ պաշտպանում է սրանց այս կամ այն գործողությունը, հիասթափվում էի, երբեմն հուսահատվում…
Փորձում էի դեպքերին նայել այդ մարդկանց աչքերով, կամ իրենց կարգավիճակը պրոեկտել ինձ վրա, բայց միևնույնն է չէի համակերպվում ու իրենց նման հայրենակից ունենալու գաղափարից ամաչում էի, վստահ էի, որ օրինակ պատերազմի հրահրելու և պայմանավորված պարտության արդյունքում սրանք այլևս տեղ չեն ունենա մեր ներսում, սակայն այդ ժամանակ զգացի ամոթի ամենամեծ ալիքը, նույնիսկ ամոթս էր ամաչում նման հասարակության մասնիկը լինելուց:
Հետևողականորեն քայքայելով մեր ինքնությունը սրանք հասան մեր հավատքին ու ահա 1725 տարվա քրիստոնյա ժողովրդի մի հատված անհավատների ուղորդմամբ քանդում է մեր ինքնության վերջին հենասյունը՝ մեր եկեղեցին: Հիմա Ամոթս էլ չի ամաչում, քանի որ դադարել եմ սրանց հայ համարել:
Անառակին սուրբ մի ասեք…
Սակայն նաև վստահ եմ, որ Հայը դեռ կա, բազմակի անգամ գերազանցում է և որակով և քանակով և միայն Հայի հաղթանակն է կարող վերջ դնել ամոթի այս անվերջ թվացող շղթայի զգացողությանը…

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ԱՄՆ կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սկզբում Վաշինգտոնը «Media Program in Armenia» ծրագրի...

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության...

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», մեր աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով,...

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել համայնքների ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։...

ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ»

ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սիսիանում հերթական զինծառայողն է մահացել: Նախնական տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջեւ, ապա նռնակ է պայթել։ Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ 2022 թվականից։ Թերթի տեղեկություններով`...