ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

25 Սեպտեմբերի, 2026

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ԱՄՆ կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սկզբում Վաշինգտոնը «Media Program in Armenia» ծրագրի համար նախատեսել էր 15 մլն դոլար։ Ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականին և նախատեսված էր մինչև 2028 թվականը, սակայն մեկնարկից երկու տարի անց դադարեցվել է։

Միջոցները տրամադրվել են միջազգային ոչ առևտրային «Internews» կազմակերպության միջոցով։

«ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերին ծրագրի շրջանակում աջակցություն էր ստացել հայկական 59 լրատվամիջոց, վերապատրաստում էր անցել մեդիա ոլորտի 338 ներկայացուցիչ, իսկ լրագրողներն ու բլոգերները ծրագրի աջակցությամբ հրապարակել էին 805 նյութ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նոր վարչակազմը սկսել է արտասահմանյան օգնության, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի լայնածավալ վերանայում։

Այդ վերանայման շրջանակում 2025 թվականի մարտի 1-ին դադարեցվել է «Internews»-ի դրամաշնորհի ֆինանսավորումը, որն ուղղված էր Հայաստանում մեդիա ծրագրի իրականացմանը։

Մոսկվան նախկինում քննադատել է USAID-ի գործունեությունը Հայաստանում։ 2025 թվականի մայիսին, մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած ակցիան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ենթադրել էր, որ նման նախագծերի վրա կարող էին շարունակվել նախկինում USAID-ի կողմից հատկացված միջոցների ծախսերը։ Նա նաև հայտարարել էր ռուս-հայկական հարաբերությունները խաթարելու փորձերի մասին։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Դաժան...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի...

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին պատկերված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Մի նկարի պատմություն» Հերոսների...

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Հինգշաբթի առավոտյան Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդես է եկել լրագրողների առջև։ Բանակցությունների մեկնելուց առաջ երկու առաջնորդներն էլ հայտարարություններ են արել։ Գրում է BBC.news-ը: Թրամփը Սի Ցզինպինի հետ...

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։ Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել...