Հետևելու եմ, որ խուզարկեն նաև Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի տները. Դեմոյան

19 Հունվարի, 2026

Ցեղասպանության թնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում սրտացավ վերաբերմունքի ու ուշադրության համար:

Այսօր իմ երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ:

Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունիսի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Ստացել եմ ծանուցում, ներկայացել եմ հարցաքննությունների, երկու հարցաքննություն էլ կազմակերպվել էին իմ առաջարկով ու նախաձեռնությամբ:

Գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանին հայտնել եմ, որ ներկայացված իբր հափշտակված իրերի ցանկը կեղծ է և Հարություն Մարությանի կողմից նախաքննությանը ներկայացվել են կեղծ տվյալներ, որը քրեորեն պատժելի արարք է: Այս գրավոր ցուցմունքը տալուց մեկ շաբաթ անց գործը վարող քննիչը ինձ հայտնեց, որ իմ գրավոր ցուցմունքը կորել է: Այդ փաստի առիթով կատարեցի հանրային գրառում, որից հետո Լ. Հայկյանը գրավոր հայտնեց, որ իմ կորած ցուցմունքը հայտնաբերվել է:

Խուզարկության արդյունքում քննչական մարմիններն այսօր առգրավել են լատունից հուշամեդալ, որը թողարկվել էր 2001 թվականին` Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակի առիթով: Այն ձեռք էի բերել անցյալ տարի հոկտեմբերին Վերնիսաժից` 3000 դրամով:

Համակ ուշադրությամբ հետևելու եմ, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակում հետևյալ անձանց բնակարաններում իրականացվեն համանման խուզարկություններ.

— Արարատ Միրզոյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Ա. Միրզոյանի ցուցմունքները

— Վլադիմիր Վարդանյան, հարուցված քրեական գործի շրջանակում հիշատակել եմ վերջինիս կողմից գրքերի հնարավոր գողություն իրականացնելու վերաբերյալ, շեշտելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, իմ հաղորդման հիման վրա 2007 թվականին հարուցված քրեական գործի նյութերը և Վ. Վարդանյանի ցուցմունքները

— Արայիկ Հարությունյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:

— Հովհաննես Հովհաննիսյան, կասկածվում է 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը:

— Հարություն Մարության, նախաքննությանը գիտակցաբար կեղծ տվյալներ տրամադրելու, իմ ստորագրությամբ կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, ինչպես նաև փողերի լվացման մեջ հանցակցության հիմքով

— Սուրեն Մանուկյան, իմ բացակայության ժամանակ, ինձ հակառակվելով 2017 թվականի օգոստոսին իմ առանձնասենյակ ներխուժելու և նյութական վնաս պատճառելու մեջ: Այս դրվագով առկա է իմ ցուցմունքը և երկու տեսանյութ, որոնք հանրայնացվել են:

Նմանատիպ նյութեր

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 16։30-ին նույն դատարանը՝ դատավոր Վարդգես...

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ինչպես հայտնի է՝...

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...