Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. Վարդևանյան

31 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: Բանտային կալանքի տևողությունը 195 օր առանց որևէ իրավական հիմքերի: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման: Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. Դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով: Պարզ չէ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է: Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի:

Միաժամանակ սրտանց շնորհավորում Ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով սեր, միություն և ուժ։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։ Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու...