Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց

25 Դեկտեմբերի, 2025

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց, այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նշել է, որ տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։

Նմանատիպ նյութեր

Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող...

Փաշինյանը հանկարծ «update» եղա՞վ․ ո՞րտեղ է Տիգրանաշենի քարտեզը. Արթուր Խաչատրյան 

  «Շատ հետաքրքիր է՝ ինքը ասում է՝ Ալիևի հետ Աշխաբադում իմ շփման արդյունքում ունեմ պատկերացում, ունեմ ենթադրություն։ Չի ասում՝ ունեցել եմ, ստացել եմ համաձայնություն, համաձայնվել ենք, պայմանավորվել ենք, թեկուզ և բանավոր պարտավորություն...

Եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները. Պեսկով

Եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները. Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները։ Հայտանում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների կողմից կարող է լինել «սաբոտաժ»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի...

18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար

18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար

ՇՄ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում է, թե որքան գումար է հատկացվելու ՀՀ պետբյուջեից COP17-ի համար. «Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան...

Կարևորվել է ՀՀ իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը

Կարևորվել է ՀՀ իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ,...