Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը․ «Փաստ»

11 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հայաթափումից երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքից կառավարության կողմից սահմանված բնակարանային ծրագրի միջոցով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը… 1500 ընտանիք: Այս տարվա. նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից միայն 1500-ն է կարողացել իրացնել այն, այսինքն՝ բնակարան ունենալ:

Սրանք իրականում սոսկ թվային կամ վիճակագրական տվյալներ չեն: Այս տվյալները պարզապես ցուցիչ են, թե ինչ են «շնչում» Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախի հայության նկատմամբ: Այսինքն, բացի նրանից, որ Արցախը ճանաչեցին ադրբեջանական ու, ըստ էության, հանձնեցին թշնամուն, բացի այն, որ իրենց քաղաքականությունը հանգեցրեց Արցախի հայաթափմանը, հիմա էլ փաշինյանենք ամեն ինչ անում են, որ այս մարդիկ Հայաստանից էլ հեռանան: Հայտնվեն սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում և հեռանան: Ու շատերն են հեռացել, նկատենք:

Սա ավելին է, քան խայտառակությունը: Երկու տարվա ընթացքում 25 հազար ընտանիքից բնակարան կարողացել է ձեռք բերել 1500-ը: Սա բռնագաղթի ենթարկված ընտանիքների հազիվ 6 տոկոսն է կազմում: Սա նշանակում է, որ Փաշինյանի քպական իշխանությունը ոչ մի ծրագիր էլ չի իրականացնում, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար բարձրաձայնում են շատ փորձագետներ, նաև արցախցիներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ, և այդ թվում՝ մեր թերթի էջերում: Կամ… իրականացնում է. ուղղակի արցախցիներին Հայաստանից դուրս մղելո՛ւ ծրագիր:

Թերևս տեղին է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի համար իրենց իշխանությունից շատ ոչ մեկը ոչինչ չի արել: Դե, իհարկե, Փաշինյանից ու ՔՊ-ից առավել ուրիշ ո՞վ կարող էր նման բան անել, որ Արցախը հայաթափվեր, քիչ է, դեռ մի բան էլ սոցիալական ծանր վիճակի մեջ պահեին հայրենազրկման ենթարկված, հաշված ժամերի ընթացքում տուն-տեղ, գյուղ-շեն, քաղաք, նախնյաց գերեզման, վանք ու եկեղեցի, ամեն ինչ կորցրած Արցախի հայությանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Առանց մրցույթի գնումները շարունակվում են․ քաղաքապետարանը նոր պայմանագրեր է կնքել. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետարանը շարունակում է առանց մրցույթի գնումներ կատարելը։ Այս անգամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով համայնքային բյուջեից ծախսվել է 8 միլիոն 786 հազար 199 դրամ, որը բաշխվել է 7 տարբեր կապալառուների։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց...

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։ 87 կգ քաշային Յուրիկ...

Արտաշատում  երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Արտաշատում երեխան վնասվածք է ստացել «Տիր» հրաձգարանում

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին»...

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

Երթուղայինում վարորդի, կարգավարի և ուղևորի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, որ Էջմիածին-Երևան ճանապարհին մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, վիճաբանում, հայհոյում ու հարվածում են...

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ՌԴ երեք քաղաքացիների՝ լրագրող Իվան Կնյազևի, քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի և տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես...