Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան

5 Դեկտեմբերի, 2025

Բռնաճնշումները երկսայր սուր են,- գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով անխուսափելիորեն բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը։ Այսօր Հայաստանում ձևավորված վախի միջավայրը իրական է․ մենք բոլորս ունենք ծանոթներ, նույնիսկ հարազատներ, ովքեր վախենում են անգամ սոցցացներում գրառումներ հավանել, վախենում են ընդդիմության հետ ասոցացվելուց, որովհետև իրենցից յուրաքանչյուրը անձնապես գիտի մեկին ում աշխատանքից հեռացրել են ընդդիմադիրի գրառում հավանելու, հետապնդել են հավաքներին մասնակցելու համար։ Աշխատանքից ազատումներ, ճնշումներ՝ սա ոչ թե մեկ-երկու դեպքի շարան է, այլ մեթոդ և փաստ, որի հետ պետք է հաշվի նստել։
Բայց այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այսպիսի քայլերով իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը։ Ճնշումները կուտակում են ոչ թե հնազանդության, այլ ատելության պաշար։ Այդ պաշարը քաղաքական ուժ է դառնում այն պահին, երբ մարդիկ տեսնում են, որ իրենց մասնակցությունը կարող է արդյունք տալ։
Սա հենց այն կետն է, որտեղ մեր ամենամեծ մարտահրավերը դառնում է հուսալքության հաղթահարումը։ Մարդկանց ցույց տալը, որ իրավիճակից դուրս գալու ճանապարհը գոյություն ունի, և այն անցնում է իրենց մասնակցությամբ։ Քանի դեռ նրանք մասնակցությունից հրաժարվում են, իշխանության հաշվարկը աշխատում է՝ փոքրամասնության կազմակերպված ռեսուրսը հնարավոր է ներկայացնել որպես «ժողովրդի կամք»։
Վաղարշապատի օրինակը դրա վառ ապացույցն էր։ Մոտ 40 տոկոս մասնակցության պարագայում ՔՊ-ի մոտ 20 տոկոս ձայները վերածվեցին 48 տոկոսի։
Իշխանությունը դա մեկնաբանեց որպես «լիակատար վստահություն»՝ դրանից հետո էլ ավելի սանձարձակ քայլեր կատարելով։ Մինչդեռ հենց Վաղարշապատում ՔՊ-ին ձայն տվածների մեծ մասը, վստահ եմ, համաձայն չէ այսօր կատարվողի հետ։ Իսկ չմասնակցածների մեջ գերակշիռ են նրանք, ովքեր ընդհանրապես չեն ընդունում տեղի ունեցողը, բայց չեն հավատացել, որ իրենց մասնակցությամբ հնարավոր էր կանխել արդյունքը։
Մինդեռ մի քանի տոկոս մասնակցության տարբերությունը կարող էր արմատապես փոխել այս պատկերը։
Ուրեմն իրական մարտահրավերը մարդկանց ներգրավվածության խնդիրն է։ Մեր խնդիրն է, բացատրել, որ մասնակցությունն է իրական պատասխանն այս բռնաճնշումներին, իրենց ներկայությունն է կասեցնում իշխանության վերարտադրության մեխանիզմը։
Երբ մասնակցությունը կա, իշխանության այս ողջ մարտավարությունը փլվում է։ Սա է առանցքային ճեղքման կետը»։

 

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...