Ժաննա Անդրեասյանը չպետք է թաքնվի և պետք է առերեսվի իրականության հետ․ Գորիսի պետական քոլեջի դասախոսներ

4 Դեկտեմբերի, 2025

Syunyacyerkir.am-ը գրում է․ Գորիսի պետական քոլեջի շուրջ դրամատիկ զարգացումները շարունակվում են․․․

Նախ՝ քոլեջի աշխատակիցները, ովքեր հրաժարականի դիմումով էին արձագանքել Ժաննա Անդրեասյանի դեկտեմբերի 2-ի՝ քոլեջի տնօրենին պաշտոնանկ անելու մասին հրամանին, դրականորեն են արձագանքել Կարեն Լազարյանի հորդորին՝ հետ կանչելով նախօրեին ներկայացրած դիմումները։

Այդքանով հանդերձ, սակայն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, քոլեջում դասապրոցեսը չի վերսկսվել։

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ից քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Արմինե Կոլյանին։

Նախարարի այդ հրամանը պատճառ է դարձել, որ դասախոսներն ու ուսանողները լսարան չմտնեն և խաղաղ միջոցներով արգելափակեն քոլեջի մուտքը նորանշանակի առջև, քանի դեռ Ժաննա Անդրեասյանը չի պարզաբանել ստեղծված իրավիճակում առաջացած հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորև։

1. Կարեն Լազարյանի ազատման հրամանում նախարարը որևէ պատճառ կամ հիմնավորում չի նշել՝ գործող օրենքից բխող։

Նախարարը պարտավոր է բացատրություն տալ և պատասխանել պարզագույն հարցին՝ ՀՀ ո՞ր օրենքի և օրենքի ո՞ր հոդվածի հիման վրա է Կարեն Լազարյանի աշխտանքային պայմանագիրը վաղաժամ լուծել։

2. Գորիսում օրեր շարունակ խոսակցություններ են շրջանառվում նորանշանակ պաշտոնակատարի հավաստագրի արժանահավատության շուրջ։

Այդ հարցում պարզություն մտցնելու նպատակով, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, երեք անգամ հարցում է  ուղղվել Ժաննա Անդրեասյանին՝ տրամադրելու Արմինե Կոլյանի՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի հավաստագրման քննության հիմքերը, մասնավորապես հարցազրույցի ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները և հանձնաժողովի որոշումը տրամադրելու համար։

Սակայն նախարարը մինչև հիմա թաքցնում է նորանշանակի հավաստագրի հիմքերը՝ օրենքով սահմանված որևէ պատճառ (մերժման համար) չնշելով։

3. Դատելով նախորդ մի քանի իրադարձությունից՝ ԿԳՄՍ նախարարության ներկայիս ղեկավարները որևէ մեկին հենց այնպես հավաստագիր չեն տալիս և կրթական հաստատության տնօրեն չեն նշանակում։

Ուստի և նախարարը պետք է անկեղծանա ու պատասխանի՝ ո՞վ է միջնորդել, ո՞վ է շահագրգռել նախարարությանը, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում զրո փորձ ունեցող տիկնոջը նշանակեն Գորիսի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

4. Նախարարը պետք է բացատրություն տա նաև՝

ա) ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է ս․թ․ հոկտեմբերի 6-ին Արմինե Կոլյանը նշանակվել գոյություն չունեցող «Գորիսի պետական բազմագործառութային պետական քոլեջի» տնօրեն և ինչո՞ւ է 60 օր հետո նա ազատվել այդ պաշտոնից,

բ) 60 օր շարունակ որտե՞ղ էր Արմինե Կոլյանը և ինչո՞ւ նախարարությունը նրան պատասխանատվության չի ենթարկել՝ մեկ րոպե անգամ իր գործառույթները չկատարելու համար։

Վերոնշյալ պահանջներով է Գորիսի պետական քոլեջի աշխատակազմն ու ուսանողությունը դուրս եկել դասադուլի և գործադուլի։

Քանի դեռ այդ հարցերի պատասխանը չի տրվել՝ Արմինե Կոլյանը չի կարող համարվել Գորիսի պետական քոլեջի տնօրենի լեգիտիմ պաշտոնակատար։

Եվ որպեսզի ստեղծված խայտառակ իրավիճակը շուտ շտկվի և Արմինե Կոլյանը դուրս գա ոչ լեգիտիմի ու դրածոյի կարգավիճակից՝ Ժաննա Անդրեասյանը չպետք է թաքնվի և պետք է առերեսվի իրականության հետ՝ տալով պահանջվող բացատրությունները։

Նմանատիպ նյութեր

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

  «Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը...

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...