Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ․ նախարարը՝ Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկության մասին

17 Մարտի, 2026

Ես Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի աշխատակիցների հետ խոսել եմ միայն մեկ անգամ, դա եղել է երեկ, մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը, ես նրանց փոխանցել եմ այն տեղեկատվությունը և անդրադարձել եմ իրենց կողմից բարձրացված հարցերին։ Այս մասին, այսօր՝ մարտի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը նախապես աշխատակիցներին հայտնել էր, որ Էդիտա Գզոյանը թանգարան–ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվել է Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության հետ կապված պատճառներով, մինչդեռ ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատճառը ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելն է եղել։

«Ես տիկին Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորությունները ունի՝ այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։

Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

  «Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը...

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...