«Ճամբարի «զոհերը»․ «Հրապարակ»

5 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաներ՝ նպաստառու կամ զոհված զինծառայողների ընտանիքներից: Խարխուլ տնակներից ամեն մեկում մոտ 10 երեխա էր քնում, խորհրդային հին մահճակալներին: Սանհանգույց կոչվող հատվածում տաք ջուր, հիգիենայի որեւէ պարագա չկար։ Այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրային տիրույթում, եւ ԿԳՄՍՆ-ին ուղղված ամոթանք, լուտանքներ հնչեցին։

Երկու ծառայողական վարույթ սկսվեց, մեկը՝ ԿԳՄՍՆ-ում, մյուսը` կառավարությունում, որ պարզեն, թե ով է այդ անտերության մեղավորը: Սակայն նախարար Ժաննա Անդրեասյանն արագությամբ այդ իրավիճակի համար քավության նոխազ է հռչակել նախարարության հանրակրթական բաժնի գլխավոր մասնագետներից մեկին եւ ազատել աշխատանքից, ինչը նախարարության ներսում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բայց կրքերը չեն հանդարտվել, եւ ԿԳՄՍՆ-ում կարծում են, որ հանրակրթության գծով փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ազատումն էլ կապ ունի ճամբարի թեմայի հետ, որը գտնվել է Սվաջյանի կուրացիայի ներքո։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 09․ 26թ

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...