Այս փաստաթուղթը շրջանառվում էր որպես Քի Վեսթի բանակցային սեղանին դրված փաստաթուղթ․ Արթուր Խաչատրյանը փաստաթղթեր է հրապարակել

3 Դեկտեմբերի, 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քի Վեսթ
Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը», ավելի ճիշտ՝ փաստաթղթերի մի մասը։ Քի Վեսթի փաստաթուղթը չկար։ Փոխարենը ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթից մի քաղվածք։ Այսօր առավոտյան Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ այդ փաստաթուղթն իրենք չունեն։ Քանի որ Մինսկի խմբի և գործընթացի էջը ԵԱՀԿ-ն փակել է, բոլոր փաստաթղթերը գաղնտազերծվել են (այս վերջին հաստատումը Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չհերքեց) թույլ տվեք ես էլ հրապարակեմ իմ անձնական արխիվում շա՜տ երկար տարի գտնվող մի փաստաթուղթ (դրանից մի հատված)։ Այդ փաստաթուղթը ես պահել եմ ավելի քան 20 տարի։ Ի դեպ, ունեմ թղթեր, որոնք առավել քան 30 տարվա վաղեմություն ունեն։ Ինչևէ, այս փաստաթուղթը շրջանառվում էր որպես Քի Վեսթի բանակցային սեղանին դրված փաստաթուղթ։ Համեմատելով միջազգային հեղինակավոր փորձագետների կարծիքների հետ և դիտարկելով այս մի քանի հոդվածը բանակցային գործընթացի համատեքստում, կարող եմ պնդել, որ սա է ճշմարտությունը, այլ ոչ թե այն ինչ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը․․․․»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...