Հուքերի քայլն արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը»՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցում. քաղաքագետ

20 Նոյեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Սա ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիսոն Հուքերն է: Երևանից հետո նա մեկնել է Բաքու, ինչպես և ենթադրել է: Սովորաբար, ամերիկյան այդ ռանգի պաշտոնյաները կատարում են ռեգիոնալ այցեր:

Երևանում մեծ ուշադրության էր արժանացել Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես արդեն հայտնի է, նրան չէր ուղեկցել որևէ պաշտոնյա: Ես ենթադրել էի՝ այդ առնչությամբ առաջացած աղմուկի ֆոնին, որ Հուքերն ըստ ամենայնի կատարել է մասնավոր այց և անգամ ԱՄՆ դեսպանը նրա կողքին չէր:

Բաքվում էլ Հուքերն այցելել է այսպես կոչված Շահիդների պուրակ, որն ինչպես հայտնի է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին մասնակցած զինծառայողների հուշահամալիրն է նաև: Հուքերը այստեղ էլ միայնակ է:

Բայց հարցն իհարկե միայնակը չէ, այլ «պարիտետը»: Նա մասնավոր սկզբունքով այցելել է երկու երկրների պետական արարողակարգ ներառված հուշահամալիրներ:

Սա պարզապես արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» Հայաստանի և Ադրբեջանի հարցում: Սա է այստեղ հիմնարարը, որպեսզի հանրությունը չհայտնվի պատրանքների մեջ, որ մատուցվում է, թե ԱՄՆ պատրաստ է լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր:

ԱՄՆ այդ իմաստով միանգամայն բաց է ներկայացնում իր մոտեցումը՝ անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելն է: Ընդ որում, այդ հարցում Նահանգները ընդհանուր առմամբ միանգամայն լոյալ է այն պատկերացումների հետ, որ տվյալ հարցի առնչությամբ ունեն Բաքուն ու Անկարան: Եվ ոչ թե այն պատճառով, որ բավարար չեն «սիրում» Հայաստանը, այլ որովհետև ննրանց համար դա նույնիսկ չորորդ-հինգերորդական հարց է, թե ինչ պայմաններով ու տրամաբանությամբ կլինի այդ կարգավորումը»:

Նմանատիպ նյութեր

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...