Մեկ շաբաթում հայտնաբերվել է 401 ոչ սթափ վարորդ. ՆԳՆ

17 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 205 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 627, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 6, վարելու ընթացքում ծխելու՝ 491, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 235, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 111 և 1534 այլ իրավախախտում։

127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 179-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 146-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 67-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով: 84 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13159 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 202 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 395, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 58, չամրակապված վարելու՝ 2840, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 163, վարելու ընթացքում ծխելու՝ 396, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 544, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 93, արագության գերազանցման՝ 2234 և 3479 այլ իրավախախտում։ 395 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 869-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 818-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 38 բեռնատար, 170-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 59 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 65 անձ։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել․ հերթական հիմարություններն են անում, որոնց վերջ է տրվելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝...

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի և լուծման ուղիների» վերաբերյալ զեկույցը պետք է գնահատել ոչ թե միայն քաղաքական, այլև պատմական, եկեղեցաբանական և...

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝...

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ «Այս ամիս լրանում է երեք տարին այն...

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

 Ալիևը  Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին  խոսել է «Զանգեզուրի միջանցքի»  մասին. «Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս։...