Կոռուպցիոն սկանդալ Ուկրաինայում. նախարարներ են ազատվել

13 Նոյեմբերի, 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է Ուկրաինայի էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականը:

Զելենսկու հայտարարությունը հնչել է էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

«Ըստ իս, արդարադատության նախարարը և էներգետիկայի նախարարը չեն կարող մնալ իրենց պաշտոններում։ Դա, ի թիվս այլ բաների, վստահության հարց է։ Եթե կան մեղադրանքներ, դրանց պետք է պատասխան տրվի։ Նրանց պաշտոնից ազատելու որոշումն ընդունվում է արագ և արդյունավետ։ Ես Ուկրաինայի վարչապետին խնդրել եմ ներկայացնել այդ նախարարների հրաժարականները։ Գերագույն ռադայի անդամներին խնդրում եմ աջակցել այդ հրաժարականներին։ Եվ այդ դեպքում ամեն ինչ պետք է լուծվի իրավական հարթությունում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ վարչապետը պարտականությունների կատարումից ազատել էր արդարադատության նախարար (և նախկին էներգետիկայի նախարար) Հերման Գալուշչենկոյին։

Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն (NABU) հրապարակել է Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում խոշորամասշտաբ կաշառակերության սխեմայի վերաբերյալ իր հետաքննության մանրամասները։ NABU-ի նյութերում հիշատակվում են Ուկրաինայի կառավարության մի քանի նախկին և ներկա անդամներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որին նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմ ընկեր են անվանում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...