Սամվել Կարապետյանը որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ բախումից խուսափելու համար․ Նարեկ Կարապետյան

8 Նոյեմբերի, 2025

«Մեր ձևով» շարժումը հրապարակել է հատված երեկվա հարցազրույցից․

«Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից որոշ մանրամասներ․

Նարեկ Կարապետյան: Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց։

Թաքեր Կարլսոն: Դուք ինչո՞ւ ձերբակալվեցիք։

Նարեկ Կարապետյան: Չգիտեմ (ժպտում է)։

Թաքեր Կարլսոն: Իր եղբորորդին լինելու համար։

Նարեկ Կարապետյան: Միգուցե այնտեղ գտնվելու համար, չգիտեմ։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։ Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի»։ Եվ 7 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, բոլորը կարող են, չկա ոչ մի խոսք ոչ վարչապետի, ոչ էլ այլնի մասին»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։ ԹԵՄԱ․- 2027 թ. հունվարի 1֊ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև...

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և...

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...