Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»

8 Նոյեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ձևով» շարժման խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկյան հեղինակավոր հարթակում ցնցումների մեջ է գցել իշխանություններին։ Մեր տեղեկություններով, Թաքեր Կարլսոնի հետ նրա հարցազրույցի լուրն իմանալուց հետո ֆեյքերի ՊՈԱԿ-ը մոբիլիզացրել է ամբողջ ռեսուրսը, այդ թվում՝ սատելիտ «ֆեսբուքչիներին» ու ՊՈԱԿ-ի «կուրացիայի» տակ գտնվող տելեգրամյան ալիքները՝ «ստերի գործարանի» թողարկած կեղտոտ քարոզչությունը տիրաժավորելու համար։

Մասնավորաբար, բացի քպական «սազանդարներից», այդ գործին է լծվել «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը։ Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց դեմքերով տարածած կեղծիքն ու սուտը իշխանականները ստիպված են լինում դատարաններում հերքել ու տարբեր «կրուտիտներով» արդարանալ, որոշել են պատասխանատվությունից խուսափելու համար «օդում կախված» հարթակն օգտագործել, որը չունի գրանցման հասցե ու փաստացի պատասխանատվության դաշտից դուրս է։

Հետաքրքիր է՝ այս կարգի հարթակներն աշխատեցնողները «դուխ» կունենա՞ն այդ կեղծ քարոզչությունն անել բացահայտված։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանություններին կատաղեցրել է նաև այն հանգամանքը, որ հանրաճանաչ քաղաքական վերլուծաբան և հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնը հետխորհրդային երկրներից հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և Նարեկ Կարապետյանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն...

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը կարծում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Այս պնդումը արել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական...

Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ

Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ

Անցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով որսացվել և ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 205 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ ԱԹՍ-ները խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի,...

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայնակ թոշակառուն այսօր թողնված է պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության միջև ընկած մոխրագույն գոտում: Թղթի վրա համակարգը գոյություն ունի՝ կան Միասնական սոցիալական ծառայություններ, տուն-ինտերնատներ,...