Հորդորում են Փաշինյանին համոզել, որ նախընտրական շրջանում Էջմիածնի կողմերը չերևա․ «Փաստ»

8 Նոյեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, Վաղարշապատում կայանալիք ընտրությունների շեմին ՔՊ-ի շարքերում, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ տեղի քպականները հորդորում են Արմավիրի մարզպետին և ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին՝ համոզել Նիկոլ Փաշինյանին, որ նա հանկարծ նախընտրական այս շրջանում Էջմիածնի կողմերը չերևա: Ավելի ստույգ՝ նախընտրական գործընթացներին չխառնվի:

Բանն այն է, որ տեղի քպականները մտավախություն ունեն, թե հաշվի առնելով ամբողջ երկրում, այդ թվում՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերում ՔՊ-ի խայտառակ ցածր վարկանիշն ու առաջիկայում պարտվելու առարկայական հեռանկարը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մտքով անցկացնել ու, սովորության համաձայն, «բեռը» վերցնել իր ուսերին և վիճակը փրկելու համար անձամբ այցելել Էջմիածին, նույնիսկ հանրահավաք անցկացնել: Սակայն քպականները հասկանում են, որ իրենք առանց այդ էլ ծանրագույն վիճակում են, հիմա էլ ուղղակի անհնար է մարդկանց համոզել, որ Մայր Աթոռի և, ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական արշավանքը ճիշտ է, հանուն Եկեղեցու է և այլն: Տեղի բնակչության մեծամասնությունը կտրականապես մերժում է Փաշինյանի կողմից հայտարարված պատերազմը՝ Հայ առաքելական եկեղեցուն:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է «արջի ծառայություն» մատուցել իր թիմին, և նրա այցն ընդհանրապես կտապալի ավագանու ընտրություններում որևէ հաջողության հասնելու վերջին հույսերը, չնայած հիմա էլ ակնհայտ է, որ արդար, ազնիվ ընտրությունների պարագայում ՔՊ-ն մեծամասնություն կազմելու որևէ՝ նույնիսկ տեսական շանս չունի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...