Անցած շաբաթ հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ

20 Հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 2, չամրակապված վարելու՝ 1168, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 682, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 429, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 206 և 1919 այլ իրավախախտում։ 159 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 226-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 81-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 81 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15512 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 291 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 539, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 4 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 4351, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 200, վարելու ընթացքում ծխելու՝ 484, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 720, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 91, արագության գերազանցման՝ 2448 և 3859 այլ իրավախախտում։ 428 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 988-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 892-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 43 բեռնատար, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 76 անձ։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...