ՔՊ-ն է որոշում ով է արդար, ով մեղավոր. Փաշինյանի հանձանարարականն իրագործվեց. պատգամավոր

20 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքում գրել է․ «Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձանարարականը իրագործվեց:

Եվ սկսվեց քպ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եվ քանի որ միայն քպ-ն կարող է որոշել ով է արդար, ով մեղավոր, և քանի որ նաև արդեն գիտեն, որ Ղուկասյանը կալանավորվելու է, մարդկանց զգուշացնում են՝ «տեսնենք ո՞վ քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային»:

Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ցուցումը, Գյումրու քաղաքապետարանում իրականացվող գործողությունների ցուցադրական բնույթը, քպ-ականների համակարգված հարձակումը վկայում են՝ սա իրավական սոուսով համեմված քաղաքական հաշվեհարդար է: Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ քպ-ն պարտվել է:

Դատաիրավական շոուների անվան տակ ռեպրեսիաները շարունակվում և շարունակվելու են:

 

Share

Նմանատիպ նյութեր

Ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ. ՄԻՊ

Ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ: «Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ...

Հարցվածների 59%-ը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է Ադրբեջանին հանձնելուն. GALLUP

Հարցվածների 59%-ը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է Ադրբեջանին հանձնելուն. GALLUP

GALLUP-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ այն տեսակետն ունի, որ բնակավայրը հայկական է, և Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցելու Ադրբեջանին։ Այս մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է...

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի ​​մեկնաբանության համաձայն՝ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար։ «Կասկած չկա, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի...

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

1001 հարցված քաղաքացիների ճնշող մասը՝ 54%-ը, պնդում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Այդ մասին հայտնել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 54%-ից 53%-ը նշել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ է ՀՀ երկրորդ...

Մենք ազգովի պարտավոր ենք կտրել զիջումների այս շղթան հանուն մեր հավաքական լինելիության․ Ռուստամյան 

«Հայաստանի և Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող...