Պետականության մահվան ցուցիչներից մեկը ճոռոմ ու ատկատաշատ փառատոնների կազմակերպումն է. Հայկ Դեմոյան

14 Հոկտեմբերի, 2025

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկայացածները․
Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել «Հին քաղաք» նախագիծը, որի արդյունքում պետք է ավերվեր ու ձևախեղվեր Հանրապետության հրապարակի մակերեսը: Ճարտարապետները մի կերպ համոզեցին, որ չի կարելի նման բան թույլ տալ ու հետ կանգնեցրին լայվ մտնող իշխանավորներին: Հետո անցան Հանրապետության հրապարակի շենքերը ծակծկելու գործողություններին, սրբատաշ քարերը վերածելով փոշու զանգվածի: Կրկին բողոքներ ու ոչ մի պատասխանատվություն, ոչ մի պատիժ:
«Հին քաղաք» նախագիծը դորդուբեշ անելուց հետո կպան «Ակադեմիական քաղաք» կոչված երիտասարդական համակենտրոնացման ճամբարի զուլում նախագծին: Վերջին տվյալներով «Ակադեմիական քաղաք»-ի հետքերը նկատելի են եղել Գորիսի մատույցներում:
Հետո անցան «հիմնավերանորոգման» անվան տակ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քարուքանդ անելու ծրագրին ու այս անգամ էլ ճարտարապետներն ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ ասեցին «մի՛ արեք, սա վերանորոգում չի»:
Բայց ՔՊ-ի համար ընկրկելն ու սխալների ընդունումը հավասարազոր է մահվան դատավճռի, ուստի մինչև վերջ պատրաստ է գնալ: Չէ՞ որ իրենցն է «դատաիրավական համակարգ» կոչվածը, որտեղ տակավին չի հայտնվել գեթ մեկ դատավոր, ով խիզախություն կունենա հայտարարելու, որ հենց ինքն է այն դատավորը, որը չի կատարի «Նիկոլ Փաշինյանի ասածը»:
Համակարգն ամբողջությամբ դեռևս չի նկատել ծայրագույն հանցագործության` արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության մեջ իր մեղսակցության մասին Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանանքը, և տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ դատաիրավական համակարգում չկան Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կամ միգուցե կան, բայց հիշողությունը դարձել է սակարկելի, այնպես ինչպես սակարկելի են մեղմացուցիչ հանգամանքներն ու քրգործի հոդվածի թվի ընտրությունը:
Երեկ տասնյակ հազարավոր երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր շնչեցին պլաստիկի թունավոր գազերի արտանետումներ ու չգիտակցելով թունավորվեցին, քանզի նորմալ երկրում նման կարգի բռնկումներն ու օդի աղտոտության մակարդակը հաշվի առնելով, արտակարգ դրություն կհայտարարվեր, քաղաքացիներին կոչ կարվեր առժամանակ դուրս գալ քաղաքի տարածքից կամ մնալ տանը` կանխարգելիչ քայլեր կատարելու ցուցումներով: Բայց ինչպե՞ս կարելի է տապալել նախապես համաձայնեցված ֆինանսական բաշխումների ու վերաբաշխումների համալիր ծրագիրը: Բեմերն արդեն դրված էին…
Իսկ այսօր, ավանդույթի համաձայն եկամուտների ու ատկատների հաշվարկի ու վերահաշվարկի սրբազան օրն է: Պետք է դիմանալ, մինչև հանրությանը հերթական լուսավոր ու խինդառատ տոն կպարգևեն Ամանորի կապակցությամբ:
Իսկ մենք կարձանագրենք, որ պետականության մահվան գլխավոր ցուցիչներից մեկն այլևս դարձել է ճոռոմ ու ատկատաշատ փառատոնների կազմակերպումն ու մեր մարզիկների հաղթանակների վրա քաղաքական միավորներ շահող ու ինքնահաստատվելու փորձ կատարող իշխանությունները, որոնց միակ նորամուծությունը «խաղաղություն» կոչվող տանգոն է` որը տակավին պարում են առանց զուգընկերոջ…»։

Նմանատիպ նյութեր

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր...

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ ողերձ է հղել։ «Ազգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ,...

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով...

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...