Երկրորդ անգամ է փորձում դատավոր դառնալ․ «Հրապարակ»

7 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.  «Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն  դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի։ Նրանցից մեկը, ինչպես «Հրապարակ»-ը գրել էր, Ներսես Զեյնալյանն է՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը։

Մեր տեղեկություններով, մրցույթին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը: Ասում են՝ նա վաղուց է երազել դատավոր դառնալ, բոլորին պատմել է իր երազանքի մասին։ Նա ԱԺ նախագահի օգնական է նշանակվել 2024 թվականի հունիսին, սակայն նրան գրեթե ոչ ոք չի ճանաչում, ոչ ոք չի տեսել` ո՛չ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները, ո՛չ էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Դեռ հայտնի չէ՝ անցե՞լ է արդյոք նա որակավորման հաջորդ փուլ, թե՝ ոչ։

Ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման, Կ․ Գրեյանը 2021 թվականին եւս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր եւ չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր։ Սա, փաստորեն, դատավոր դառնալու Գրեյանի երկրորդ փորձն է։

Մենք փորձեցինք կապ հաստատել Կարլեն Գրեյանի հետ, սակայն  նա մեր հեռախոսազանգին չպատասխանեց»։

 

Նմանատիպ նյութեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...