Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է մտահոգիչ իրավիճակում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի 1 թափուր հաստիք, անհրաժեշտություն է առաջացել հայտարարել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար։

Եվ հիմա ԲԴԽ կազմը հայտնվել է տարակուսանքի մեջ։

Բանն այն է, որ Ազգային ժողով չեն կարողանում ներկայացնել 3 թեկնածու, որոնցից մեկին պատգամավորները կարող են ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնին։ Այսինքն՝ մյուս երկուսը պետք է քաջ գիտակցեն, որ մտնում են պայքարի մեջ՝ ձևական կողմը պահելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ այն դատավորները, որոնք ամիսներ առաջ մեծ ցանկություն են ունեցել հայտնվել թեկնածուների շարքում, այսօր հրաժարվում են առաջ գնալու համար իրենց թեկնածությունները առաջարկել՝ հաշվի առնելով դատական համակարգի գլխին սպասվող գործընթացները։ Ավելին՝ լուրեր կան նաև, որ հավակնող թեկնածուներից ոմանք էլ բարեվարքության մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել անհրաժեշտ թղթերը։ Եվ ահա ԲԴԽ-ն ստիպված է եղել երկրորդ անգամ հանդես գալ հայտարարությամբ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավորի 1 թափուր հաստիքի համար չափանիշներին համապատասխանող դատավորներին դիմել դեպարտամենտ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին մեկ թեկնածու է դիմել, որը, սակայն, դատավոր էլ չէ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի պարբերաբար թիրախավորումը մասնագիտական շրջանակներում նվազեցրել է դատավոր դառնալու հետաքրքրությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...