Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»

11 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, դրամական միջոցների և այլ ֆինանսական տվյալների վերաբերյալ հայտարարագրերը։ Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև դատավորների հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելու համար, թե ինչ ունեցվածք, եկամուտներ, դրամական միջոցներ, փոխառություններ և վարկային պարտավորություններ ունեն նրանք։

Այս անգամ ուսումնասիրել ենք Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի ունեցվածքը։ Պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանի հայտարարագրում անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ նշված չեն։

2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է ընդհանուր 109 մլն 651 հազար 933 դրամի եկամուտ։ Այդ գումարից 64 մլն 347 հազար դրամը կազմել է գույքի օտարումից ստացված եկամուտը։ Բացի այդ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացված փոխառությունների տեսքով հայտարարագրվել է 37 մլն 949 հազար 950 դրամ, որից 500 հազար դրամը և 37 մլն 449 հազար 950 դրամը նշված են առանձին գործարքներով։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացված եկամուտը կազմել է 5 մլն 703 հազար 298 դրամ։ Վարձակալության դիմաց «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» ՄՈԱԿ-ից ստացված վճարը կազմել է 663 դրամ, իսկ ՀՀ ՊԵԿ-ից այլ եկամուտների տեսքով ստացել է 1 մլն 651 հազար 22 դրամ։

2021 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 20 մլն դրամ, 100 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո կանխիկ գումար։ Բանկային հաշիվներում ունեցել է ևս 189 հազար 44 դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար։ Դատավորը նաև ունեցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոմսեր, որոնց արժեքը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 27 մլն 165 հազար 105 դրամ։

Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանն ունեցել է նաև վարկային պարտավորություններ։ Դրանց մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 37 մլն 773 հազար 557 դրամ, որից 37 մլն 277 հազար 840 դրամը կապված է բնակարանի ձեռքբերման հետ, իսկ 495 հազար 717 դրամը ներկայացված է որպես առանձին վարկային պարտավորություն։

2025 թվական

2025 թվականի հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ 2025 թվականին Աշոտ Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 21 մլն 762 հազար 111.1 դրամ։ Դրանից 13 մլն 84 հազար 150 դրամը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 4 մլն 686 հազար 749.5 դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարությունից նրա ստացած այլ եկամուտը կազմել է 3 մլն 558 հազար 118 դրամ։ Բացի այդ, հայտարարագրում նշված են Global Blue-ից ստացված 100 հազար դրամ և 137 հազար 367.8 դրամ, Planet Tax Free-ից՝ 9 հազար 766 դրամ, TAX REFUND S.R.L.-ից՝ 13 հազար 959.8 դրամ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ ևս 72 հազար դրամ այլ եկամուտ։

2025 թվականի սկզբին դատավորի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1 մլն 922 հազար 224.1 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 401 հազար 224.8 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 110 հազար դոլար, 22 մլն 500 հազար դրամ և 16 հազար 500 եվրո։ Տարեվերջին դոլարային կանխիկ միջոցը նվազել է մինչև 80 հազար դոլար, մինչդեռ դրամային միջոցը հասել է 28 մլն 500 հազար դրամի, իսկ եվրոն՝ 18 հազար եվրոյի։

Այսինքն՝ տարվա ընթացքում նրա կանխիկ դոլարային միջոցները նվազել են 30 հազար դոլարով, դրամային միջոցներն ավելացել են 6 մլն դրամով, իսկ եվրոյով կանխիկ գումարը՝ 1,500 եվրոյով։ Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանի ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 34 մլն 671 հազար 965 դրամ։ Հայտարարագրում նշված է, որ վարկի նպատակային նշանակությունը կապված է գնման իրավունքի հետ։ 2025 թվականին վարկի մարմանն ուղղված նրա վճարումները կազմել են 5 մլն 56 հազար 926.2 դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։ Նա հայտարարել է, որ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ...