Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։
«Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու, ընդդատության հարցի լուծման համար Վճռաբեկ դատարան դիմելու կամ գործը կրկին Արմավիրի դատարան ուղարկելու վերաբերյալ»,-նշել է պարբերականը։




