Ո՞ւմ օգտին է պատերազմի օրերին աշխատել Նիկոլ Փաշինյանը ․ «Կարճ ասած»

6 Հոկտեմբերի, 2025

Այս օրերին ՔՊ ներսում դարձյալ իրար են ուտում, այս անգամ՝ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովի նախագահն ուզում է լիագումար նիստերի օրակարգ մտցնել, Ալեն Սիմոնյանը ասում է՝ ոչ, փակ լսումներ կանենք։ Հիմա էլ պարզվում է՝ ընդհանրապես որոշել են ոչ մի լսումով էլ չներկայացնել, ուղարկելու են արխիվ։ Նախ՝ Անդրանիկ Քոչարյանը խախտել է բոլոր ժամկետները։ Հանձնաժողովը ձևավորվել է 2022 թվականի ձմռանը, համաձայն օրենքի, 2023 թվականի օգոստոսին պետք է արդեն պատրաստ լիներ։ Հիմա, ավարտին է մոտենում 2025 թվականը։ Ժամկետի խախտմանը առանձնապես չեմ ուզում կենտրոնանալ, որովհետև էնպես չէ, թե այդ զեկույցին սպասող կար, որ իրենք էլ ուշացրել են։ Դա ձևական բան էր՝ զոհերի հարազատներին ժամանակավորապես լռեցնելու փորձ, թե՝ սպասեք, բացահայտում ենք։

Բայց իրականում այստեղ էլ են մարդկանց խաբում․ խոստացել են պարզաբանել հանրությանը, մանրամասնորեն նշել, թե ինչու պարտվեցինք պատերազմում, ով էր մեղավոր, ով որտեղ էր թերացել։ Հիմա ասում են՝ հաշված թվով մարդիկ ընդամենը կարող են ծանոթանալ զեկույցին։ Բայց սրանց դա չի խանգարի, որ ում ուզենան՝ թիրախավորեն, այդ զեկույցից կտորներ հրապարակեն, քրգործեր կազմեն, քաղաքական նպատակներով շահարկեն։

Բայց կրկնում եմ, կբացահայտեն բովանդակությունը, թե ոչ՝ չունի որևէ արժեք․ դրա նպատակը Նիկոլ Փաշինյանին արդար հանելն է․ այդ զեկույցի կազմմանը մասնակցել են միայն իշխանականները․ ընդդիմությունը չի մասնակցել՝ նշելով, որ իշխանությունը, որը բերել է պատերազմ, պարտություն, չի կարող օբեկտիվ քննել պատճառներն ու մեղավորներին։ Մեկ օրինակ․ փորձագետների մեջ է համաշխարհային ստախոսի անուն ստացած Արծրունը, որը 44 օր զգոնություն էր բթացնում, թե՝ հաղթում ենք․ փոխանակ նրան պատասխանատվության ենթարկեին, պարզեին՝ իր կամքով էր ստում, թե գրում-տալիս-կարդում էր, նա է որոշում ով է արդար, ով՝ մեղավոր։

Թե ինչու են երկիրը պատերազմից հետո էլ ավելի ծանր վիճակում դրել, հանձնել, էս օրին հասցրել, այս իշխանության օրոք չի բացահայտվելու։ Սա կարող էր բացահայտվեր, եթե պատերազմում պարտությունից հետո ձերբակալվեին Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, գենշտաբի պետը, Արցախի նախագահը և այլք, նրանց ուղարկեին այն խցերը, որոնցում հիմա Սամվել Կարապետյանն է, սրբազաններն են, իրավապահ համակարգը չունենար կաշկանդվածություն ու բացահայտեր։ Այլապես, որ ՔՊ-ն քննում է պատերազմի ու պարտության պատճառները, դա նույնն է, որ Հիտլերը երկրորդ համաշխարհայինում պարտությունից հետո թույն չխմեր, հանձնաժողով կազմեր ու Գեբելսի ու մյուս հանցակիցների հետ փորձեր քննել, թե «երրորդ ռեյխը» ինչի տապալվեց։

Այս իշխանության հեռացումից հետո նաև սա կբացահայտվի, մեր աչքի առաջ է շատ բան եղել, շատերն են զոհվել, բայց շատ-շատերն էլ ողջ են, ու բացահայտումը, կարծում եմ, բարդ չէ։ Բայց այստեղ ուզում եմ մի հանգամանքի անդրադառնալ․ հատկապես՝ 2022 թվականից հետո շատ բաներ են բացահայտվել, որոնք պատերազմի ու հետևանքների դավադրության վրա լույս են սփռում և որոնց այդ հանձնաժողովը հաստատապես չի անդրադարձել։

Ինձ ու շատերի համար գլխավոր հարցն է՝ ո՞ւմ օգտին է պատերազմի ժամանակ աշխատել Նիկոլ Փաշինյանը։ 3 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, մեկնեց Պրահա և Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ասաց՝ ես ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալմաթայի հռչակագիր-բան օրինակ բերեց։ 2022 թվականին ասում էր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար Արցախը հայտարարում եմ Ադրբեջան․ նույն մարդու նույն հայտարարությունը տեղափոխեք դրանից 2 տարի առաջ՝ 2020 թվական․ պատերազմ է վարում նա, ով ուզում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի սահմանները ճանաչի․ ո՞ւմ օգտին պատերազմ կվարեր։

Երեք օրից հոկտեմբերի 9-ն է, այն օրը, երբ ՌԴ նախագահն առաջարկում է պատերազմը կանգնեցնել, Փաշինյանը մերժում է։ Շատերի մոտ է չէ՞ հարց առաջացել, թե ինչու է մերժել․ այդ հարցին պատասխանում է Փաշինյանն ինքը 2022 թվականին՝ ասելով, որ Արցախը մերը չէր․ այս երկրի այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմ է վարել էն մտայնությամբ, որ Արցախը մերը չէր։

Մի քանի օր առաջ ասում էր՝ ի՞նչ գործ ուներ հայկական զորքը Ադրբեջանի տարածքի վրա՝ նկատի ունենալով Արցախը, օկուպանտ է համարում հայերին․ այսինքն երբ 2025 թվականի Փաշինյանի խոսքերը հետ ենք տանում 2020 թվական, որ կոչ էր անում կասկա վերցնել գնալ Արցախը պաշտպանելու, գնում-զոհվում էին, ո՞ւմ օգտին էր աշխատում էն ժամանակ։

Ասում է՝ 2018-ից գիտեի, որ Արցախը հնարավորություն չուներ հայկական լինելու․ նման ելույթ ունեցողը ի՞նչ տրամաբանությաբ է բանակցությունները վարել, Դուշանբեից սկսած։

Եթե ուզում եք պարտության պատճառները հասկանալ, զենքի քանակը, գեներալների, հրամանատարների որոշումները, առանց անգամ մեկ կրակոց արձակելու՝ թշնամուն հանձնված միլիարդավոր դոլարների զենքերը, առանց կրակոցի հանձնված տարածքները սաղ դնում եք մի կողմի վրա, մյուս կողմի վրա՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե՝ Արցախի հայաթափման օրը ՀՀ սուվերենության օրն է ու շատ բան իր տեղն է դրվում։

Էկրանի լուսանկարին նայեք, լուրջ մտածում էիք այս մարդիկ ամեն ինչ անում են, որ մենք հաղթե՞նք։

Այսօր ինչե՞ր է անում Փաշինյանը, որ նյարդայնացնում է ձեզ, ժողովուրդ ջան, ասում է՝ Արարատը մերը չէր, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգում չկա, Տավուշից, Վայոց ձորից պետք է հանձնենք, օկուպացված տարածքները զենքով հետ բերելու խնդիր չենք դնում, սահմանադրությունբ պետք է փոխենք, բանակը հաջորդ տարվանից քիչ կզինենք, այդ նույն մարդը ինչպիսի՞ պատերազմ վարած կլինի։ Եթե այդ մարդը այսօր լիարժեք թուրք — ադրբեջանական գծի մեջ է, բայց հարց՝ իսկ 2020-ի՞ն որ գծի մեջ էր։

Ալիևն ասում է՝ խաղաղության պայմանագիրը իմ պայմաններով է․ իսկ պատերազմի վարումը իր պայմաններով չի՞ եղել։ Վաշինգտոնում որ հանձնեց այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», իսկ նոյեմբերի 9-ին ի՞նչ էր հանձնել, նույն բանը չէ՞ր։

Կարճ ասած՝ երբ համադրում ենք Նիկոլի էսօրվա գործունեությունը 2020 թվականի գործունեությանը, պարզ է դառնում, թե այս մարդը ինչպիսի պատերազմ վարած կլինի։ «Արցախը մերը չէր» ասողը 2020-ին ինչպե՞ս կպայքարեր Արցախի համար։ Ըստ ամենայնի, ոչ թե տեղի է ունեցել Արցախի համար պայքար, այլ տեղի է ունեցել Արցախի հանձնման հիմնավորում՝ պատերազմով։ Էն խոսքը հենց այնպես չի ասում՝ հանձնել եմ զոհերով, որ ինձ չասեն դավաճան։ Այնպես որ, չգիտեմ դրանք ինչ են գրել այդ քննիչ հանձնաժողովի զեկույցում, բայց Նիկոլն ինքը վաղուց բացահայտել է պատերազմը։ Ու Նիկոլ Փաշինյանի ելույթ-բացահայտումները լսելով՝ շատ տրամաբանական է պարտությունը։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...