6 տարվա հետապնդումից հետո Դավիթ Գրիգորյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում․ «Հրապարակ»

1 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնվեց իշխանության թիրախում, երբ 2019 թ. մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց, իսկ մայիսի 20-ին կասեցրեց քրեական գործի վարույթը և ՍԴ դիմեց` առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցով: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, իսկ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին: Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկեցին, նրան մեղադրանք առաջադրեցին` ինչ-որ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ապա դատավորի լիազորությունները կասեցվեցին:

Նրա նկատմամբ քրեական գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան: Գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը երկար դատաքննությունից հետո՝ 2025թ․ հունվարի 22-ին արդարացման դատավճիռ կայացրեց՝ 6 տարվա քաշքշուկից հետո հռչակելով Դավիթ Գրիգորյանի և գործով անցնող մյուս անձի` Գոռ Վարդանյանի անմեղությունը։

Դատավճիռը բողոքարկվել է թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ: Այսինքն, ի հեճուկս իշխանությունների և նախաքննական մարմնի, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Իսկ սեպտեմբերի 29-ին, շուրջ 6 տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված դատավոր Գրիգորյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հանրապետության նախագահին, որպեսզի նորից դատավոր նշանակեն Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի թափուր տեղում»:

Նմանատիպ նյութեր

Հավաստագրերի տրամադրումը դեռ չի նշանակում, որ լուծել եք արցախցիների բնակարանային խնդիրը․ Գալստյան 

  «Հարցս վերաբերում է Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման և հիփոթեքային աջակցության պետական ծրագրերին։ Մասնավորապես՝ 1225 դասիչով՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության ծրագրի շրջանակում տրանսֆերտների տրամադրման...

Ֆիրդուսից՝ կանեփի բիզնես. Ավինյանի ու անբարեխիղճ կառուցապատողների կապը․ «Ժողովուրդ»

Ֆիրդուսից՝ կանեփի բիզնես. Ավինյանի ու անբարեխիղճ կառուցապատողների կապը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բողոքը շարունակվում է։ Նոյեմբերի 17-ին Երևանի կենտրոնում գտնվող իրենց գույքի օտարման և փոխհատուցման հարցով բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել, այս անգամ՝ Ազգային ժողովի դիմաց։ Նրանց միացել են նաև...

Մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար․ Վադեֆուլ

Մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար․ Վադեֆուլ

Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար։ APA-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է,...

Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդ դոլարից ավելի է, առևտրային դեֆիցիտն էլ ֆիննախը չի հիշում

  Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, հարցրեց, թե որքան է կազմում առևտրային դեֆիցիտի վատթարացումն անցած տարվա համեմատ,...

Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր

Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Քննչական կոմիտեն գործընթաց է սկսել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 12-ին Բագրատ սրբազանի եւ մեղադրող դատախազների միջադեպի մասով։ Մասնավորապես, մեղադրող դատախազը Բագրատ սրբազանի խոսքերը...