«Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ. Վարդան Օսկանյան

21 Սեպտեմբերի, 2025

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Այսօր, սեպտեմբերի 21-ին, Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը նշում են մեր անկախության 34-րդ տարեդարձը։ Այս օրը պատկանում է նրանց, ովքեր դարեր շարունակ կրեցին ինքնիշխանության երազանքը, նրանց, ովքեր պաշտպանեցին այն ռազմի դաշտում, և նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ու զոհաբերությամբ ամրապնդում են այն։ Սա օր է՝ արժևորելու տոկունությունն ու շարունակականությունը, նշելու ազատ Հայաստանը՝ ինչքան էլ այն վիրավորված լինի, և վերանորոգելու մեր հանձնառությունը, որ անկախությունը մնայուն մնա։

Սակայն այս տարեդարձի նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշեց ազգային քննարկման մեջ ներմուծել պատեհապաշտության նոր մի տարր։ Երեկ տեղի ունեցած կուսակցական համագումարում, որտեղ նա կրկին ընտրվեց կուսակցության ղեկավար, Փաշինյանը հայտարարեց իր ձգտումը ստեղծելու Հայաստանի «Չորրորդ Հանրապետություն»։ Նման քայլեր արվում են կործանարար ձախողումներից ու ցնցումներից հետո, երբ ազգերը փորձում են վերաձևել իրենց քաղաքական կարգը։ Բայց այն մարդը, որը յոթ տարի արդեն ղեկավարում է երկիրը և որի պաշտոնավարման ընթացքում երկիրը ապրել է միայն աղետներ ու ցնցումներ, չի կարող լինել նոր հանրապետություն հռչակողը․ դա վիրավորանք է թե՛ պատմությանը, թե՛ հայ ժողովրդին։

Փաշինյանը վերջին մարդն է այս աշխարհում, ով կարող է առաջնորդել նման վերափոխումը։ «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ։ Եթե Հայաստանը երբևէ կարիք ունենա նման փոփոխության, ապա դա լինելու է միայն նրա համար, որ այս յոթ տարվա ժառանգությունը ջնջվի երկրի ուղեգծից։ Հայաստանին անհրաժեշտ է իսկական նորացման գործընթաց, որը կվերականգնի ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահությունը, կապահովի պետության ինքնիշխանությունը, կվերադարձնի իր օրինական իրավունքները և կբուժի վիրավորված ժողովրդի վերքերը։

Հետևաբար, այս անկախության օրը չպետք է թույլ տանք, որ Փաշինյանի «նոր հանրապետության» դատարկ հայտարարությունները շեղեն մեզ մեր օրակարգից։ Եկեք ինքներս մեզ շնորհավորենք այս 34 տարիների գոյատևման համար և վերահաստատենք մեր հավատամքը՝ թույլ չտալու, որ մեր անկախությունը վատնվի որևէ ուժի կողմից»։

Նմանատիպ նյութեր

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: «Նշված...