«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։
Այն, ինչի մասին նախազգուշացնում էինք ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ ավելի արագ:
Նրանք այստեղ են՝ մեր տանը։
Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղում տեղի ունեցած վերջին դեպքը՝ ադրբեջանցի զինվորականի ներթափանցման վերաբերյալ տեղեկությունները և բնակչության շրջանում առաջացած ողջամիտ տագնապը, հերթական ապացույցն են այն բանի, որ Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են։
Մենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն։
Զիջումները հեռվացնում են մեզնից խաղաղությունը։
Ցավոք, մենք դրան ականատես ենք լինում դառը ու ցավալի փորձի միջոցով։





