«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում. ՀՅԴ

18 Սեպտեմբերի, 2025

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է օրինագծի ներկայացումը և սկսում է համազգային աշխատանք՝ դրա համար երկկուսակցական լայն աջակցություն ապահովելու համար։

Օրինագծի հիմնավորումներում ներկայացվում են Ադրբեջանի հանցագործությունները՝ ներառյալ 2020թ․ պատերազմը, 2023թ․ ցեղասպանական գործողությունները, ինչպես նաև հայ գերիների ապօրինի պահման, խոշտանգումների ու կեղծ դատավարությունների շարունակվող քաղաքականությունը։Հիմնավորումներում ասվում է.«Ադրբեջանի կողմից գերիների շարունակվող պահպանումը, խոշտանգումները, արտադատական սպանությունները և մարդու իրավունքների այլ ծանր խախտումները լրջորեն կասկածի տակ են դնում նրանց պատրաստակամությունը՝ հարգել մարդու իրավունքները և բանակցել արդար ու երկարատև խաղաղության շուրջ»։

Օրինագծի ներկայացման առթիվ կոնգրեսական Տիտուսը հայտարարել է․ «Լաչինի միջանցքի ապօրինի, մեկ տարի տևած շրջափակումից հետո Ադրբեջանը սնունդը վերածեց զենքի և սովամահ արեց Արցախի 120․000 հայերին։ Ալիևի կառավարությունը մերժեց միջազգային կոչերը՝ դուրս գալու և լարվածությունը նվազեցնելու համար, և հարձակվեց Արցախի վրա։ Տարիներով այդ հողերում ապրող մարդիկ համակարգված կերպով դուրս մղվեցին՝ որպես ագրեսորի զոհեր. երեխաներին զրկեցին սնունդից և ջրից ու դպրոց գնալու հնարավորությունից, իսկ քրիստոնեական սրբավայրերը պղծվեցին։ Ժամանակն է Ալիևին և նրա աջակիցներին պատասխանատվության ենթարկել՝ փոխանակ նրանց պարգևատրելու ռազմական աջակցությամբ ու ներդրումային պայմանագրերով»։

Կոնգրեսական Բիլիրակիսը համաձայնել է՝ նշելով. «Թեև անցած ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության հռչակագիրը կարող է առաջընթացի նշան լինել, տարածաշրջանում շարունակվում է քաղաքական և հումանիտար ճգնաժամ՝ պայմանավորված Ադրբեջանի ագրեսիայով»։ Նա հավելել է. «Հպարտ եմ, որ վերաներկայացնում եմ օրինագիծ, որը կպարտավորեցնի նախագահին որոշել՝ արդյո՞ք Մագնիցկու պատժամիջոցները պետք է կիրառվեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արցախի հայերի էթնիկ զտման և երկրի ներսում քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների համար։ Ամերիկյան հարկատուների գումարները չպետք է օգտագործվեն դաժան ռեժիմին աջակցելու համար, հատկապես երբ այդ ռեսուրսները կարող են ծախսվել ներքին հրատապ խնդիրների լուծման համար»։

Օրինագիծը պարտավորեցնում է նախագահին 180 օրվա ընթացքում որոշել՝ արդյո՞ք ավելի քան 50 ադրբեջանցի պաշտոնյաներ՝ բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության մարմինների ղեկավարներ, դատախազներ և դատավորներ, համապատասխանում են «Գլոբալ Մագնիցսկու» օրենքի կամ պետդեպարտամենտի ֆինանսավորման մասին օրենքի 7031(c) հոդվածի պատժամիջոցների չափանիշներին։

Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները չեն ապահովել արդարություն կամ հայ գերիների ազատ արձակում, այս օրինագիծը կարևոր քայլ է՝ Ալիևին և նրա համախոհներին ԱՄՆ օրենսդրության ներքո պատասխանատվության ենթարկելու համար»:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...