Մեր տան փոքրիկի 1 տարեկանը առանց հայր նշվեց, քրոջս ու իմ տարեդարձները՝ նույնպես. քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր

16 Սեպտեմբերի, 2025

Քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստրը՝ Էմմա Գալստյանը, հայտարարությամբ է հանդես եկել։

«Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը։ Արցախի անկախության օրը ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս։ Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որին իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում: Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է: Իմ հայրենասեր ծնողը, ով ունենալով առողջական խնդիրներ, ստանում է կալանք-դաժան պատիժ՝ իր ընտանիքից այսքան հեռու:

Ինձ միշտ թվացել է՝ մեր երկիրը արդար է, միշտ ծնողներիցս սովորել եմ սիրել իմ հայրենիքը, ոչ մի հանգամանքներում չմտածել այն լքելու մասին։

Այսօր այն հայրենիքը, որը ուզում եմ անձնապես զարգացնել, կալանավորում է իրեն առավել շատ սիրող մարդկանց: Մեր տան փոքրիկի մեկ տարեկանը առանց հայր նշվեց, քույրիկիս 15-ամյակը և իմ 16-րդ տարեդարձը՝ նույնպես:

Լինելով Տիգրանի ավագ դուստրը՝ ուզում եմ, որ բոլորը իմանան՝ հայրս արդար է, հայրս ազնիվ է, հայրս պաշտում է իր հայրենիքը, հայրս ապօրինի կալանավորված է։ Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր, յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ով չմնաց մի կողմում, երբ քանդվում էր իր պետությունը»,- նշել է Էմման։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...