Իրականությունից չես փախչի. «Փաստ»

13 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.Բոլորովին վերջերս GALLUP-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, հայաստանցիների 61,3 %-ը, այսինքն՝ բացահայտ մեծամասնությունը նշել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: 23 %-ը պատասխանել է՝ չկան քաղբանտարկյալներ, իսկ 15,7%-ը դժվարացել է պատասխանել:

Ավելին, հիշյալ 61,3 %-ը կազմող հայրենակիցները նաև նշել են, թե ում են համարում քաղաքական բանտարկյալ: Մասնավորապես, 64 %-ը նշել է գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, 36,2 %–ը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, 33,5 %–ը նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, 19,4 %-ը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և այլն: Նկատենք, որ հարցումն անցկացնելու ժամանակ դեռ հանիրավի կալանավորված չէր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, այլապես նա էլ, անկասկած, կնշվեր քաղբանտարկյալների աճող շարքում:

Բայց ահա թե ինչն է նաև հետաքրքրական այս ամենի հետ կապված: Փաշինյանն ու նրա քպականները չափից դուրս շատ են սիրում իրենց հայտարարություններն ու իրենց քայլերն արդարացնելու համար հղում անել ժողովրդին. «Ժողովուրդն է մեզ ընտրել, ժողովուրդն այդպես է ուզում, ժողովրդի համար ենք անում, ժողովուրդը այսպես, ժողովուրդը այնպես…»: Գումարած՝ ասում են՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այ, այ, այ, ոնց որ «սիրուն բան» չստացվեց: Նույն այդ ժողովուրդը լրիվ այլ կարծիք ունի, ասում է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ու նրանք քիչ չեն: Դա, իհարկե, ակնհայտ է, բայց այս դեպքում հասարակությունն է իր կարծիքը արտահայտում հստակորեն:

Մյուս կողմից՝ հետաքրքիր է՝ միջազգային իրավապաշտպան կառույցներին, հենց ամբողջ հավաքական Արևմուտքին բացարձակ չի հետաքրքրո՞ւմ հայ ժողովրդի կարծիքը: Թե՞ նրանց էլ ձեռնտու չէ տեսնել, թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում գործող իշխանությունների ձեռամբ: Թե՞ նրանք էլ են աջակցում քաղբանտարկյալների առկայությանը: Եթե այդպես է, էլի ոնց որ «սիրուն բան» չի ստացվում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 13. 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...