Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում. Hetq.am

15 Սեպտեմբերի, 2025

Թերի կամ խեղաթյուրված տնտեսական ցուցանիշները հասարակությանը մոլորեցնելու «լավագույն» գործիքներից են։  Այս մասին գրում է Հետքը:

Օգոստոսի 18-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից ԵՄ ապրանքների արտահանումն աճել է.

  • պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով,
  • ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով,
  • ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով

«Այս աճերն ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- նշել է Պապոյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեպի ԵՄ արտահանման գծով էական ձեռքբերումներ ունենք։ Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանակ է։

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է այս տարվա հունվար-հուլիսի արտաքին առևտրի վիճակագրությունը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում, մի քանի փաստ ենք առանձնացրել, որոնք բոլորովին էլ մեծ աճերի մասին չեն։

Ի դեպ, Գևորգ Պապոյանը դեպի ԵՄ արտահանման աճի մասին գրառումից օրեր անց անդրադարձել է նաև դեպի ԵԱՏՄ արտահանմանը և հայտնել, որ այս հունվար-հուլիսին այն աճել է 2.4%-ով։ Շեշտել է ծաղիկների արտահանման աճը։

«Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,-գրել է նախարարը։

Դեպի ԵԱՏՄ արտահանումը, սակայն, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ոչ թե աճել է, այլ՝ նվազել։

2025-ի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից 49.6%-ով նվազել է

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 427 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 49.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միանգամից առաջ անցնելով նշենք, որ այս կտրուկ անկումն առաջին հերթին պայմանավորված է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման կրճատմամբ։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստանից ԱՄԷ արտահանվել է մոտ 4 մլրդ դոլարի ապրանք, ապա այս տարվա նույն ամիսներին 1.2 մլրդ դոլարի (անկումը՝ 68.7%):

Հաջորդ տեսանելի անկումը դեպի Չինաստան արտահանման գծով է։ Հայաստանն այս յոթ ամսում Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 53.4%-ով։

Որոշ երկրների մասով էլ արտահանման ոչ մեծ աճ կա, ինչպես Գերմանիայի և Շվեյցարիայի գծով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

 

Նմանատիպ նյութեր

Գյուղնշանակության հողերը միավորելու ծրագրով պետբյուջեից 61 մլն դրամ է ծախսվել՝ զրոյական արդյունքի դիմաց. «Հետք»

Գյուղնշանակության հողերը միավորելու ծրագրով պետբյուջեից 61 մլն դրամ է ծախսվել՝ զրոյական արդյունքի դիմաց. «Հետք»

Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Կառավարության «Հողերի կոնսոլիդացիա» ծրագրի իրականացման հաշվետվությունը։ Ծրագրով նախատեսվում էր միավորել մասնատված գյուղնշանակության հողերը՝ դրանց նպատակային և արդյունավետ օգտագործումը խթանելու, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ...

Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը. Տիգրան Աբրահամյան

Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը. Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոն Փաշինյան, գուցե վիճելի է, թե արդյոք ժողովուրդն ընտրել է ձեզ, սակայն մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին։Հայաստանի քաղաքացիները ընտրել են արդար և փոխադարձ...

Ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները. Մայր Աթոռ

Ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները. Մայր Աթոռ

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։ Միտրոպոլիտ Անտոնին Նորին Սրբությանը...

Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X»-ը և «Toyota Corolla»-ն․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X»-ը և «Toyota Corolla»-ն․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Rox» մակնիշի,...

Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը․ «Կարճ ասած»

Անցած 8 տարիներին և հատկապես վերջին շրջանում ամենաշատ լսած արտահայտություններից է «թալանը վերադարձնում ենք»՝ անեկդոտ դարձած եզրույթը։ Եկեք հասկանանք, երբ «ժողովուրդ» բառն են վերջում կպցնում, դրանից...