Հաջողվե՞ց հիմարացնել․ «Կարճ ասած»

12 Սեպտեմբերի, 2025

Մի քանի կարևոր բառ կա, որոնք այս տարիներին արժեզրկել են Փաշինյանն ու թիմը՝ ոչ միայն շատ օգտագործելու, այլև անտեղի օգտագործելու պատճառով։ Մեկը, օրինակ, «լեգիտիմ» բառն է, մեկը «աննախադեպ» բառն է, մեկը «բացարձակ ռեկորդ»-ն է, մեկը «արդարություն»-ն է, «կոռուպցիա»-ն է և այլն։ «Դուխով» բառը դե էլ չեմ ասում․ հիմա մեկը մյուսին որ ասում է «դուխով», հետևից անպայման կրկնում է՝ բայց Նիկոլի դուխից չէ, իսկ եթե Նիկոլի դուխից է, ասում են որպես ծաղր։ Արժեզրկված բառերից մեկն էլ, ցավոք, խաղաղությունն է, որը այնքան պետքական, այնքան կարևոր բառ է, բայց շատ, անիմաստ, անտեղի օգտագործելու պատճառով դարձավ արժզուրկ։

Իշխանությունը ասում է՝ մենք բերել ենք խաղաղություն, իսկ ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Ընդդիմությունը ոչ միայն պատերազմ չի ուզում, այլև ընդդիմադիր այն ուժերը, որոնք ժամանակին ունեցել են իշխանություն, իրենց ժամանակ եղել են խաղաղ տարիներ։ Ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ղեկավարման 10 տարիները եղել են բացարձակ խաղաղ։ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է 7 տարուց մի քիչ ավելի, ունեցել ենք մի հատ 44-օրյա պատերազմ, մի հատ ունեցել ենք Ջերմուկի պատերազմ, մի հատ 2023թ․ պատերազմ ու բռնագաղթ, ունեցել ենք զանազան ներխուժումներ՝ Սև լիճ, Տեղ գյուղի տարածք, Վարդենիս և այլն։ 7 տարում 3 պատերազմ բերածն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել, իսկ այ ընդդիմությունը պատերազմ է ուզում։

Որ ըդդիմությունը պատերազմ է ուզում, հիմար թեզ է․ բայց հիմա քննարկենք՝ էդ որ ասում են խաղաղություն ենք բերել, արդյո՞ք բերել են։ Ընդդիմադիրները հարցնում են՝ որ ասում ես խաղաղություն է այլևս, արցախահայությունը վերադառնալո՞ւ է․ պատասխանում են՝ այ էդ հարցը շեղում է խաղաղությունից։ Բա էլ ի՞նչ խաղաղություն, եթե գլխավոր հարցը՝ քո երկրում հաստատված 150 հազար փախստականների ճակատագիրն անորոշություն է։

Ընդդիմությունը հարցնում է՝ կարո՞ղ եք բերել մեկ օրինակ վերջին 500 տարվա համաշխարհային պատմությունից, որ հաստատվել է խաղաղություն երկրների միջև, կնքվել է պայմանագիր, բայց կողմերից մեկը ռազմագերիներ է պահել ու դատել։ Օրինակը չունեք ու ասում եք՝ դե եթե գերիների հարցը դնենք, էլ խաղաղություն չի լինի։ Բայց եթե գերիների հարց կա, ուրեմն չկա խաղաղություն։ Դուք էդ թեմաներից չեք խոսում ու անընդհատ ասում եք՝ խաղաղություն, խաղաղություն։ Եթե էդ խաղաղությունը բոլոր հարցերը չի կարգավորում, ուրեմն մի օր խախտվելու է։ Երբ դու ասում ես խաղաղություն եմ բերել, հազարավոր քաղաքացիներ ասում են՝ բա ինչո՞ւ են մեր տղաները Բաքվի բանտերում։ Էսօր ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ում եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, Բաքվի բանտում է, ասում է՝ ՔՊ-ական պատգամավորներ, եկեք մեր տուն ու մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է։ Նրա տղան բանտում է, դուք ասում եք՝ խաղաղություն ենք բերել, Ադրբեջանը հրաժարվում է գերիներին տալ։ Ուրեմն էլ խաղաղություն չէ։ Գերիների վերաբերյալ վաղվա վճիռների հետևանքը մի օր Հայաստանը կզգա։

Նիկոլը խորհրդարանում մի 10 անգամ իրար հետևից կրկնեց խաղաղություն է, խաղաղություն է։ Է ուզում ես 160 անգամ կրկնի, դա գործողություն չի դառնում։ Քեզ համոզում ես, ինձ՝ չէ։ Քեզ ասում են՝ ի՞նչ խաղաղություն, երբ պարտավորվել ես միջանցք տալ ու՝ անխոչըդոտ, ասի՝ իմն է ինչ ուզեմ՝ անցկացնեմ։

Ասում են՝ օրինակ բեր, որ կնքել են խաղաղության պայմանագիր, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ու կողմերից մեկը շարունակել է օկուպացված պահել մյուսի տարածքները։ Ասում եք՝ խաղաղություն է, բայց Ադրբեջանը դուրս չի գալիս մեր 200 քառակուսի կիլոմետրից։ Մի ՔՊ-ական պատգամավոր կա, որ մասնագիտացված է կանանց վիրավորելու մեջ, ասում է՝ թույլ չենք տա որևէ մեկին ոտնձգի ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ։ Էս պահին ոտնձգել են, թույլ ես տվել։

Էս հարցերը ընդդիմությունը բարձրացնում է, ՔՊ-ական փոխխոսնակն ասում է՝ հերիք է ժողովրդին ահաբեկեք։ Չեն ահաբեկում, ուղղակի ձեր նման ջայլամի քաղաքականություն տանում։ Էդ որ դուք ոչ մի խնդրից, մտահոգությունից չեք խոսում, դրանք մի օր կուտակվելու են, պայթեն, հնարավոր է՝ պատերազմով։ Էն ժամանակ ձեզ ոչ մեկ չի բռնելու, որ ասի՝ բա ասում էիք խաղաղություն է, երևի ամեն մեկդ մի երկրի գրին քարտ ունենաք։

Ընդդիմությունը ձեզ ասում է՝ մի դեպք մատնանշեք, որ երկու երկիր կնքել են խաղաղության պայմանագիր և մյուս կողմը ամեն օր հայտարարել է՝ քո երկրի տարածքները իմ պապենական հողերն են։ Ամեն օր Հայաստանը անվանում են Արևմտյան Ադրբեջան, ասում են՝ վերադառնալու ենք։ Ասում ես՝ մենք ունենք տարածքներ, որ պետք է վերադարձնենք, և Ադրբեջանն ունի, որ պետք է վերադարձնի, Ադրբեջանն ասում է՝ ես ոչինչ չեմ վերադարձնելու։ Լրատըվամիջոցը հարցազրույց է վերցրել Վարդենիսի շրջանում համայնքապետի, ասում է՝ գյուղի 90 տոոսը հողը չի մշակում, վախենում են, տարածքները զավթել են, մյուս մասի վրա էլ անվտագ չէ, որ գնանք մշակենք։ Չէ, ասում եք, սրանից մի խոսեք, մի ահաբեկեք ժողովրդին, խաղաղություն է։ Էդ հողատերերը, որ չեն կարողանում մշակել, ի՞նչ են մտածում, խաղաղություն է՞։

Դուք ասում եք՝ խաղաղություն ենք բերել, Ադրբեջանը ասում է՝ մեծացնում եմ սպառազինությունս, որովհետև ամեն վայրկյան հնարավոր է պատերազմ, իսկ դուք ասում եք՝ մենք սպառազինությունը հաջորդ տարի կկրճատենք, զինծառայությունը կկրճատենք կես տարով, բանակի թիվն էլ կկրճատենք, ով ուզում է՝ փող տվեք, մի ծառայեք։ Ադրբեջանն ասում է՝ բանակի բյուջեն մեծացնում եմ, որովհետև պատերազմ է լինելու, դուք ասում եք՝ կրճատելու ենք, որովհետև խաղաղություն է։ Ու ընդդիմությանն ասում եք՝ մի՛ ահաբեկեք ժողովրդին, մի՛ ասեք Ալիևը սենց բաներ է ասում։ Էն երկրները, որոնք ապրում են կատարյալ խաղաղության մեջ, որոնք 500 տարի պատերազմ չեն տեսել, իրենց ռազմական բյուջեն մեծացրել են, որովհետև աշխարհը խառն է։ Իսկ դո՞ւք։ Դաշնակահարն ասում է՝ «Հարավային կովկասում պատերազմն անհնար է»։ Աշխարհում չկա նախագահ, որը բացառում է պատերազմը․ մեր թշնամին զինվում է, սա ասում է՝ պատերազմը բացառված է։ Վահագն Խաչատուրյան, ինչի՞ համար է անհնար, դու անհնարինություն ե՞ս ապահովել, թե՞ քեզ էլ է հանձնարարվել է ուղեղ լվանալ։

Սրանք որ ասում են՝ պատերազմ չի լինելու, ըստ երևույթին, նկատի ունեն, որ անելու են ինչպես հիմա՝ ինչ ուզի Ադրբեջանը, տալու են, որ պատերազմի պատճառ չլինի։ Այ Ալիև, ինչի՞ ես պատերազմ անում, ուզածդ ի՞նչ է, Կիրա՞նցը, արի տար, Սյունի՞քն է, է արի, բա դրա համար պատերազմ կանե՞ն։ Ու էդպես հանձնել են, հանձնում են ու որքան էլ խնդալու է՝ ասում են մեր շահերից է բխում։ Անկլավներ ե՞նք տվել, բա դե մեր ժողովրդի շահերից է բխում, զոհե՞ր ենք տվել, դա խաղաղության օրակարգից էր բխում, Արցա՞խն ենք տվել, դա բխում էր Հայաստանի շահերից․ բոլոր կորուստները բխում էր մեր շահերից։ Հանձնելը, պարտվելը կզելը ՔՊ շահերից է։

Ժողովուրդ ջան, սա ցինիկություն է, էսքան տարի էս ժողովրդին էսքան խաբել են, հիմա էլ ուսապարկերը կրկնում են նույն բանը՝ հույս ունեալով, որ իրենց հավատալու են։ Մեջներից ամենաազնիվը Արարատ Միրզոյանը դուրս եկավ․ խոստովանում է՝ նույնիսկ եթե մենք մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր ստորագրենք, միևնույն է՝ չենք կարող ասել, որ խաղաղությունն ամբողջությամբ հաստատվել է։

Կարճ ասած՝ ընդդիմությունը ոչ թե պատերազմ է ուզում, այլ էս բոլորը դնում է իրար կողքի ու ասում, որ խաղաղություն բերելու խոստումդ էնքան է իրականությանը մոտ, որքան իրականությանը մոտ էր բացածդ սամալյոտի գործարանը, հայական տեխնիկայի գործարանը, որքան իրականությանը մոտ էր Շուշին ու Հադրութը հետ բերելդ, որքանով իրական է «կոռուպցիան իսպառ վերացել է» խոստումդ, որքանով իրական է՝ ԽԾԲ համակարգը վերացնելու խոստումդ։ Սրանք իրակա՞ն են ժողովուրդ։ Ոչ։ Բա խաղաղություն էլ խոստանում է նույն էդ մարդը։

 

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացել է որպես հսկա, որն իր ուսերին պահում է Երկիր մոլորակը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված համապատասխան պատկերը նա հրապարակել է Truth Social-ում։ Պատկերում ամերիկացի առաջնորդը կքել է մոլորակի ծանրության տակ։ Թրամփի ուսի վրայով...

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա...

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Վարչապետը և...

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 14։00-ից։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները,...

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ)...