ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի մամուլի ասուլիսը

13 Օգոստոսի, 2025

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Հիշեցնենք՝ նա Հայաստան է ժամանել օգոստոսի 11-ին։ Հրատապ այցը կապված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումների, սրբազանների, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցին, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հվատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բն այնպես չէ։

Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։

Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի համար, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»։

Հարցին, թե չի՞ վախենում իր նկատմամբ հնարավոր ճնշումներից, պատասխանել էր․ «Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում»։

Երեկ՝ օգոստոսի 12-ին, Ամստերդամը հանդես էր եկել նաև ճեպազրույցով։ Ճեպազրույցի ժամանակ չասաց, թե ինչ հանդիպումներ է ունեցել՝ նրանց շահերից ելնելով։ Ասաց, որ ինքն ունի ԱՄՆ քաղաքացիություն, իսկ ում հետ որ հանդիպել է, Հայաստանի իշխանության ճնշումների ներքո են։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և երեքշաբթի՝ հունիսի 30-ին, հանդիպել Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած լարվածությունը կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան...

Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին

Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին

Հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի...

Իրավապաշտպան կառույցները ասում են՝ ԿԸՀ-ն մեծագույն խախտում է արել․ Արամ Վարդևանյանը՝ Սրբուհի Գալյանին

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Ձայնագրությունը հրապարակվել է մայիսին․ հունիսի 28-ի դրությամբ դեռ չունե՞նք մեղադրյալ․ Արամ Վարդևանյանը՝ դատախազությանը

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում է պաղեստինցի ժողովրդին և դատվում է Միջազգային դատարանում Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանություն...