Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

3 Հոկտեմբերի, 2026

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է նաև բանավեճը՝ ժողովրդավարության հիմքերից մեկը։

Հենց այս մասին է նաև իմ նոր փոդքասթը լինելու՝ բարձրաձայնել այն, ինչի մասին ավանդական մեդիան լռում է կամ ներկայացնում միակողմանի։
Առաջին թողարկումը՝ «Diddy, Mangione and Weinstein: The Defense Lawyers Speak Out»՝ երեք աղմկահարույց գործ՝ պաշտպանող փաստաբանների տեսանկյունից։

Այս քննարկումները ներկայացնելու եմ նաև հայաստանյան լսարանին։
Հայկական իրականությանը ավելի մոտիկից ծանոթանալով՝ արդեն տեսել եմ, թե որքան վտանգավոր է, երբ հանրությանը հասնում է պատմության միայն մեկ կողմը։ Զուգահեռներն անխուսափելի են»։

 

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։ «Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման...

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում...