ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ճեպազրույցը

12 Օգոստոսի, 2025

Ճեպազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Հիշեցնենք՝ նա Հայաստան է ժամանել օգոստոսի 11-ին։ Հրատապ այցը կապված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումների, սրբազանների, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։

Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Իմ գլխավոր առաքելությունն է Հայաստանում պաշտպանել եկեղեցին, պաշտպանել այն մարդկանց՝ եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են։ Երբ մարդիկ հվատացյալ են և սիրում են իրենց եկեղեցին, իրենց երկիրը, ինչպիսին պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ռեյդի են ենթարկվել, ուրեմն ինչ-որ բն այնպես չէ։

Անհրաժեշտության կա երկխոսության կառավարության և եկեղեցու միջև։ Հույս ունեմ, որ կսկսվի այդ երկխոսությունը, հույս ունեմ, որ այդ մեղադրանքները կկարճվեն և որ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված։

Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի համար, կրոնի համար և նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի քրիստոնյաների, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Հավատացյալ բոլոր մարդիկ պարտավոր են պաշտպանել եկեղեցին Հայաստանում»։

Հարցին, թե չի՞ վախենում իր նկատմամբ հնարավոր ճնշումներից, պատասխանել էր․

«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով։ Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում»։

Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։...

Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. «Հետք»

Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. «Հետք»

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և...

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Փաստաբան Աննա Ծառուկյանը հայտնում է․ «Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։ Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին»,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

Այս պահին տեղի է ունենում Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ԺՊ Հայկ Բաբայանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային...

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 3 օրով (հոկտեմբերի 12–14–ը) գործուղվում է Փարիզ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։ Նշվում է, որ...