Իրանն առաջիկայում սպասում է շատ հարցերի պատասխանների. Քաղաքական վերլուծաբան

11 Օգոստոսի, 2025

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ օգոստոսի 11-ին տեղի կունենա իր հեռախոսազրույցը Հայաստանի ԱԳ նախարարի հետ, նաև կխոսեն Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը, իսկ օգոստոսի 12-ին էլ Թեհրան կայցելի Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կայանալու է Իրանի նախագահի այցը Հայաստան:

«Թեհրանը առայժմ բավականին լոյալ է արձագանքում Վաշինգտոնում տեղի ունեցածին: Իհարկե, պատգամավորները կամ Գերագույն հոգևոր առաջնորդի թևը անում է ավելի կոշտ հայտարարություններ, բայց դրանց զուգահեռ գործադիր իշխանությունը, այդ թվում ԱԳ նախարարն ու նախագահ Փեզեշկիանը, առայժմ վաշինգտոնյան ակտի հանդեպ դրսևորում են հանդարտ մոտեցում:

Գործնականում, սակայն, օգոստոսի 11-12-ի բազմամակարդակ կոմունիկացիան թերևս վկայում է, որ Իրանն առաջիկայում սպասում է շատ հարցերի պատասխանների, որոնք թերևս թույլ կտան արդեն ձևավորել ավելի երկարաժամկետ ու ամբողջական գնահատական ու դիրքորոշում»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...