Սպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա

8 Օգոստոսի, 2025

ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է Washington Reporter-ին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ապահովել է պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում են ուրբաթ օրը հանդիպել Թրամփի հետ՝ այս համաձայնագիրը ստորագրելու համար։

Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցող հնարավոր քաղաքական հետապնդման սկանդալը հասել է ԱՄՆ մայրաքաղաք՝ մտահոգություններ առաջացնելով ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Թրամփի վարչակազմում։ Խոսքը գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին է։

Ինչպես հայտնում է Washington Reporter-ը, ցուցարարներն արդեն հավաքվել են այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Հայաստանի վարչապետը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը նրանք նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել Սպիտակ տան առջև։

Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որ վարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքը արտահայտելու և իր կրոնը պաշտպանելու համար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:

Իր հերթին Կարապետյանի փաստաբան Ջոզեֆ Հ. Տիպոգրաֆը հայտնել է Washington Reporter-ին, որ «պարոն Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը հիմնված չէ բռնարարքների կամ դավադրության վրա, այլ նրա խոսքերի՝ 2025 թվականի հունիսի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցու հրապարակային պաշտպանության և կառավարության գործողությունների քննադատության վրա։ Դրանից հետո վարչապետ Փաշինյանը սոցիալական ցանցերում հրապարակեց գրառումներ, որոնց հետևեցին խուզարկությունն ու ձերբակալությունը։ Հետո առաջադրվեցին մեղադրանքներ՝ սադրանքի և ֆինանսական հանցագործությունների համար, չնայած որևէ փաստական ապացույց չկար, որը կապեր նրան որևէ հանցավոր արարքի հետ»։

Կարապետյանի ձերբակալությունից ընդամենը մի քանի ժամ անց վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը «Տաշիր» խումբը տնօրինում է 2015 թվականից։ Քննադատները, այդ թվում՝ Կարապետյանի ընտանիքը, դատական հայցով պնդում են, որ կառավարության գործողությունները «կամայական, խտրական, քաղաքականապես դրդված են և ուղղված են Կարապետյան ընտանիքին զրկելու «Հայաստանի էլեկտրական ցանցերից»։

«Այս ամբողջը հիշեցնում է Թիշ Ջեյմսի մեթոդները: Նախ սկսում ես հետապնդել ընդդիմախոսին, ինչպես դա եղավ Թրամփի դեպքում, հետո փորձում ես խլել նրա ակտիվներն ու բիզնեսը։ Ցանկացած մտածող մարդու սա կարող է մարքսիստական մոտեցում հիշեցնել»,- նշել է Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը Washington Reporter-ի հետ զրույցում։

Մտահոգությունները հասել են նաև ԱՄՆ Կոնգրես։ Սենատորներից մեկի ավագ օգնականը հայտնել է Reporter-ին, որ «Հայաստանը մեծապես կախված է ԱՄՆ-ից։ Բայց երբ նա սկսում է իրեն ավելի շատ նմանեցնել Խորհրդային Միությանը, քան ազատ երկրի, ավելի ու ավելի շատ սենատորներ գալիս են այն եզրակացության, որ ժամանակն է վերանայել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները»։

 

 

Նմանատիպ նյութեր

Պուտինը և Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն․ Պեսկով

Պուտինը և Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն, ինչը նրանց օգնում է քննարկել ամենաբարդ հարցերը։ Այս մասին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ճիշտ է, որ նախագահ...

Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր

Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր

Նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Մերձավան բնակավայրում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են...

Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի շրջանակում մնանք. Փաշինյան

«Խիղճս տանջում է, այո՛, շատ ահավոր, այո՛։ Այդ թվում՝ դրա համար է, որ ասում են՝ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը...

Արմեն Գրիգորյանը պետք է հրաժարական տար, երբ ԵՄ անդամակցության օրենքն ընդունելիս. Փաշինյան

  «Ես չեմ տեսել, բայց եթե ձեր ասած այդ քամահրանքները նրա խոսքում կան, ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև եթե այդպես էր և պարոն Գրիգորյանը այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, օրենքը, երբ որ ընդունվել է, նա պետք է հրաժարական տար և...

Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին

Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին

Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա իրականացնող արցախցիները, տեսնելով ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտարարեցին. «Պարոն Սիմոնյան, Արցախը Հայաստան է և վերջ»։ Ալենն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ես էլ ձեզ եմ շատ սիրում, բա դուք ստեղ ի՞նչ եք անում»։...