Երևանի քաղաքապետարանում միտումնավոր ոչնչացրել են Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումը. Արթուր Չախոյան

30 Հուլիսի, 2025

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանում միտումնավոր ոչնչացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումը, որն ուղարկվել էր Երևանի քաղաքապետարան՝ ինձ պատասխան տրամադրելու համար։ Սակայն մինչ օրս իմ դիմումի պատասխան չեմ ստացել, ինչի կապակցությամբ հենց նոր զանգահարել եմ Երևանի քաղաքապետարան՝ դիմումի ընթացքը պարզելու նպատակով, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից պարզվեց, որ այդպիսի դիմում ՉԿԱ։

Իմ դիմումի կարևոր հարցը կայանում է հետևյալում

Եթե պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում, որպեսզի համայնքին հասցված վնասը հետագայում հնարավոր լինի վերականգնել, ապա ինչպե՞ս է նախատեսվում վերականգնել այդ վնասը, երբ շինությունը արդեն կառուցված կլինի, և վերականգնումը՝ փաստացի անհնար։

Այս հարցին Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատասխանել՝ թե ինչպես է հետագայում նախատեսում վերականգնել համայնքին հասցված վնասը, ինչի առթիվ էլ իմ դիմումը ոչնչացրել են։

Դե հիմա ասեք, եթե Երևանի քաղաքապետարանը այգու և մայթի ապօրինի սեփականաշնորհման կոռուպցիայի ծածկադմփոցով չի զբաղվում, ապա ինչպես է ստացվել, որ իմ դիմումը անհետացավ Երևանի քաղաքապետարանում։

Նմանատիպ նյութեր

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...