Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած»

23 Հուլիսի, 2025

Հայաստանի այսօրվա իշխանության՝ կառավարական հմտությունից հեռու, օրենքից ու օրինականությունից հեռու, ավելի շուտ՝ դրանց հակասող, միայն իրենց կուսակցական, անձնական օգուտի ու հավեսի համար կայացվող որոշումները հաճախ են Հայաստանի վրա բցասաբար անդրադառնում։ Երկրի ներսում Փաշինյանն անում է ինչ ուզում է, ձեռքը բռնող չկա․ բայց այն բոլոր որոշումները, որոնք դուրս են գալիս երկրից ու մտնում միջազգային ասպարեզ, դառնում են բեռ պետության վրա։

Այդյո՞ք Հայաստանի իշխանական հատվածում չկար մի խելքը գլխին մասնագետ, որ սրանց բացատրեր, թե ինչ է լինելու ՀԷՑ-ը խլելու որոշման արդյունքը, ինչ է լինելու Սամվել Կարապետյանի՝ միջազգային դատարան դիմելու ճակատագիրը։ Վստահ եմ՝ բացատրել են, լավ էլ գիտեին։ Էդ օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացնում էր ՔՊ-ի արհեստավարժ իրավաբան պատգամավորը։ Մի քանի օր առաջ Նիկոլը ասուլիս էր տալիս․ լրագրողը հարցնում է, թե ինչ միջոցներով է կառավարությունը փոխհատուցելու էն վնասների համար, որ միջազգային դատարանը պարտավորեցնի փոխհատուցել։ Փաշինյանը արձագանքում է, թե՝ իսկ ո՞վ ասա, թե Հայաստանը պարտվելու է։ Այդ ասուլիսից մեկ շաբաթ չի անցել ու առաջին լուրջ զդակը եկավ, որ պարտվելու են։ Առաջին իսկ միջազգային ատյանում հայտնվելով պարզ ադարձավ, որ ինչ ասում են իրավաբանները, ՀԷՑ-ի սեփականատերերը, առաջին իսկ միջազգային նեյտրալ հարթակում հաստատվում է։ Ու շատ պարզ է, թե ինչ վճիռներ են լինելու միջզգային դատարանում։

Սրանք խորհրդարանի ՔՊ խմբակցության ձայներով ընդունեցին ՀԷՑ-ը խլելու օրենք, իբր տնտեսագետ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ մի քանի օր անց ստորագրեց, դրեցին ուժի մեջ։ Սամվել Կարապետյանը դիմաց միջազգային արբիտրաժ ու հրատապ կարգով կայացվեց որոշում, որով պահանջում է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի մասին ԱԺ-ում օրերս ընդունած օրենքի դրույթների կիրառումից։

Այսինքն, սրանք քաղաքական որոշմամբ և իրավական ձևակերպումներով որոշում են ՀԷՑ-ը խլել, դրսից հեղինակավոր կառույցն ասում է՝ դա էլ հո մարդկանց գույք չէ, որ ասես ապօրինի է ու ռեկետ անես, սա միջազգային ներդրում է, որը պաշտպանված է։ Ի՞նչէ  անում կառավարությունը․ առաջին հայտարարությունը այն մասին է, որ շարունակելու են նույն տեմպերով։

Փաշինյանը արդեն իսկ սկսել է ապօրինությունները ՀԷՑ-ում․ մի երկու օր առաջ իր մականունավոր անդամին նշանակեց ՀԷՑ-ի կառավարիչ, ու սրա առաջին իսկ որոշումը ոչ թե հոսանքի գինը էժանացնելու խոստումն էր, ոչ թե խոսք տվեց, որ հոսանքն այլևս չի անջատվի, այլ աշխատանքից ազատեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալին։ Միջազգային արբիտրաժն ասում է՝ իրավունք չունես ոչ միայն բնռնագրավել ՀԷՑ-ի ակտիվները, լիցենզիան, այլև փոխել կառավարաման մարմինների կազմը։ Այսիքն՝ Ռոմանոսը լինելով ապօրինի նշանակված անձ այնտեղ, հենց առաջին որոշումն իսկ ապօրինի է, որովհետև ազատում է աշխատանքից։ Այդ շենքից հեռացողը պետք է լինի մեկ հոգի՝ Փաշինյանի նշանակած կառավարիչը։

Այստեղ իհարկե, շատ մեծ զավեշտ կար, քանի որ ստացվում է՝ ՀԷՑ-ը մինչև խլելը մնում է Սամվել Կարապետյանի սեփականությունը, բայց էնտեղ ներդրվում է Նիկոլի կառավարիչը, որի որոշումների համար պատասխանատվություն կրում է ոչ թե կառավարությունը, այլ Սամվել Կարապետյանը։ Սա աբսուրդ է։ Իսկ մենք գիտենք, որ սրանք սխալ որոշումների չեմպիոն են։ Այսինքն իրենց ձախողումների պատասխանատու նշանակում են էլի ուրիշներին։ Հասարակ մեկ օրինակ․ ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից։ նա դիմել է դատարան, վաղը դատարանը վերականգնեց, նշանակեց փոխհատուցում, դա չի վճարելու կառավարությունը, վճարելու է ՀԷՑ-ը։ Այսինքն, ՀԷՑ-ը վճարելու է կառավարության ներկայացուցչի ապօրինի որոշման համար։

Ռոմանոսի սխալ որոշումների արդյունքում եթե հոսանքի թանկացման հարց առաջանա, լինեն հովհարային անջատումներ, կառույցի ու բաժանորդի համար լինեն մեծ խնդիրներ, պատասխանատուն ՀԷՑ-ն է, ոչ թե նրանում ներդրված կառավարիչը։ Լրիվ Նիկոլություն․ էն որ ասաց ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, կասկաները վերցրեք գնացեք սահման, տարավ զոհեց, հետո ասաց ես մեղավոր ե՞մ, ես մարտ եմ վարե՞լ։

Կառավարությունը այս պահին հայտարարել է ըստ էության, որ չի կատարելու միջազգային արբիտրաժի որոշումը ու կշարունակի ապօրինությունը։ Իսկ ինչ է նշանակում չկատարել որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման։ Վաղը արդեն դատարան է մտնելու, ֆինանսական փոխհատուցման բազմամիլիոնանոց պահանջ է լինելու, տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցումը։ Դա էլ չկատարեց, Հայաստանը ընկնելու է տուգանքների տակ, ընկնելու է սանկցիաների տակ, վարկատու կազմակերպությւոնների հետ խնդիրներ կարող է ունենալ և այլն, մսնագետներւ ավելի լավ կներկայացնեն։ Հայաստանի կառավարությունն էլ շատ լավ գիտի հետևանքը։

Փաստացի սրանք անցնող տարիների ընթացքում կայացրել են բազմաթիվ որոշումներ, որոնք մի մասով արդե ֆինանսական բեռ են եղել Հայաստանի բյուջեի՝ հպարտ հարկատուների վրա, իսկ մի շարք դեպքերով էլ դեռ լինելու են։ Արդեն դրված բեռից բազմաթիվ օրինակներից մեկը բերեմ․ 2020 թվականին կամայականորեն փակեցին Ծառուկյանի խաղատունը։ Արդյունքը ի՞նչ եղավ․ պետական բոլոր ատյաններում պարտվեցին, ու հարկատուների հաշվին միայն 10 մլն դոլար տուրք ստիպված եղան վճարել։ Սա ներպետական ատյանում, իսկ դրսում բազմամիլիոնանոց հայցեր են։

Լիդիանը դիմել է միջազգային րբիտրաժ՝ հանքը շահագործելուն խոչընդոտելու հարցով։ Վստահ եմ, մի օր էլ դիմելու է բաժնետոմսերի 12,5% -ը կառավարությանը այսպես ասած՝ «նվիրելու» հայցով։ Միջազգային արբիտրաժ է դիմել «Սանիտեք» ընկերությունը՝ իր հետ պայմանագիրը ապօրինի խզելու, վնաս հասցնելու հայցով և պահանջում է տարբեր տեղեկություններով, 40 մլն դոլարից ավելի։  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր ընկերություններից մեկը արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ պնդելով, որ իր ներդրումը խաթարվել է կառավարության՝ քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով։ Կառավարությունը, նշում է, խլել է բաժնեմաս և 1,2 մլրդ դոլարի վնաս տվել։ 

Սրանց պատճառով վաղը Հայաստանի բյուջեի չափ գումար ենք ստիպված լինելու դուրս տալ։ Նշեմ, որ արդեն մի քանի միլիոն դոլար կառավարությունը հատկացրել է իր ապօրինի որոշումների արդյունքում առաջացած վեճերով ՀՀ շահերը պաշտպանելուն։ Ասում եք թոշակները 5 տարի չես բարձրացրե, բա ո՞նց բարձրացնի, եթե հազիվ գումարը հերիքում է ապօրինի որոշումների հետևանքները վերացնելուն։

Բայց այս ամենը միայն ուղղակի հայցեր չեն, դրանք տապանաքար են Հայաստանի ներդրումային վիճակի վրա։ Վաղը սրանք կգնան, բայց դրսի ներդրողը, միջզգային կազմակերպությունն ու գործարարը, չի կարող վերակագնել վստահությունը։ Նա կարող է ասել, լավ իշխանությունը Հայաստանում փոխվել է, էլ Նիկոլը չէ, բայց կարող է տանեմ գործարան սարքեմ, էլի 10 տարի հետո մի հատ Նիկոլ գա ու մասկի շոու անի, ռեկետ անի․ իսկ ոչ մի գործարար 5 կամ 10 տարով չի բացում գործարան։ Բիզնեսին սրանց ուղղած ազդակները շատ վատն են։ Ուղիղ երկու օր առաջ զորքով, դիմակներով մտան սպորտային ակումբներ, դադարեցրն գործունեությունը, խուզարկությւոն արեցին։ Հետո հայտարարեցին, թե ո՛չ մեղադրաք կա, ո՛չ մադրյալ․ բա էլ ինչի՞ համար էր էդ մասկի շոուն։ Ներխուժում են ամենահայտնի ռեստորաննային համալիրներից մեկը, դադարեցնում խնջույքը, հյուրերին, որ էդքան ծախս են արել, պատրաստվել են, ուրախանում են, դուրս են անում ու խուզարկում․ վերջում էլ ոչ մի լուրջ բան չեն հայտնաբերում․ սա ի՞նչ ազդակ է ռեստորանային բիզնեսով զբաղվողների համար։

Դրա համար էլ ցանկացած բիզնես դնող արդեն 100 անգամ մտածում է՝ բայց Հայաստանում արժե՞․ ու հենց դրա համար էլ ներդրումային մեծ արտահոսք կա ըստ պաշտոնական թվերի։ Հայաստանում որևէ նախաձեռնությամբ հանդես եկող գործարարը կծանոթանա ՀԷՑ-ի դեպքին, Հայաստանում փակված-հեռացած միջազգային բանկի դեպքին, հեռացած կապի օպերատորին, սննկացած ավիաընկերությանը, Սանիտեքին, առևտրային վեճերին ու վճիռների չկատարմանը, կբացի պետական գնումների արդյունքները, կտեսնի խորը տեղավորված ՔՊ-ականներին ու ծանոթ-բարեկամ-ընկեր-քավոր-սանիկներին ու կմտածի այլ երկրի մասին։

Կարճ ասած՝ այս իշխանությունը շարժվում է ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով և անում է ինչքան ուժ ունի, որ իրենից հետո երկիրը ոչ մի պարագայում ոտքի չկանգնի ։ Նրանց չի հետաքրքրում ո՛չ ներդրումների քչանալը, ո՛չ Հայաստանի դեմ սանկցիաները․ մեկ է՝ իրենք կարողանում են արտաքին պարտք վերցնել ու հարստանալ։ Երևի արդեն հաշտվել են 2026-ին հեռացվելու մտքի հետ, մեկ ա իրենք չեն լինելու, իրենցից հետո էլ ինչ լինում է թող լինի։ Այս իշխանությունը շատ է սիրում ասել 5-րդ շարասյուն․ սրանք իրոք որ 5-րդ շարասյուն են պետության մեջ բոլոր ուղղություններով։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...